Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020 15:52

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Արմինֆո.Համավարակը տարբեր կազմակերպություններում աշխատանքների, պարտականությունների և ռեսուրսների վերադասավորման պատճառ դարձավ։ IDBank-ի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանը պատմում է նոր իրականությունում աշխատանքների կազմակերպման մասին։

Արդեն 5 ամիս է՝ մեր երկրի կազմակերպությունները մեծ մասամբ աշխատում են հեռավար։ Ի՞նչ դժվարություններ է ստեղծում հեռավար աշխատանքն ու որո՞նք են դրա առավելությունները։

Արտակարգ դրության հայտարարումից ի վեր IDBank-ն իրականացրեց աշխատանքների վերակազմակերպում․ ընդամենը մի քանի օրում մեր աշխատակիցների 50%-ից ավելին ապահովվեց հեռավար աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությամբ, և պետք է ասեմ, որ անցումն այնքան սահուն կատարվեց, որ որևէ բարդություն չառաջացավ։ Արդեն շուրջ 5 ամիս է՝ աշխատում ենք հեռավար, և ուրախությամբ կփաստեմ, որ աշխատանքային որևէ գործընթաց կանգ չի առել, Բանկի համար ռազմավարական բազմաթիվ նախագծեր են մեկնարկել, ավելին՝ անհրաժեշտության դեպքում մենք լիարժեք ապահովել ենք կորոնավիրուսով վարակված կամ ինքնամեկուսացած աշխատակիցների փոխարինելիությունը։

Բանկից աշխատող աշխատակիցներն ապահովվել են բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ հնարավորինս պաշտպանված լինելու համար։

Ցավոք, ինչպես ամենուրեք, մեզ մոտ նույնպես եղել են վարակման դեպքեր, սակայն հիվանդության դեպքում աշխատակիցները վճարվել են այնպես, ինչպես կվճարվեին աշխատանքի ներկայանալու պարագայում, ինքնամեկուսացման դեպքում ևս աշխատակիցները ֆինանսապես չեն տուժել։ Ավելին, ինչպես գիտեք՝ հուլիսի 1-ից փոփոխվել է Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման կարգը, և Բանկը որոշեց փոխհատուցել աշխատակիցներին սոց․ վճարների գումարները․ այսինքն՝ նրանց փոխարեն կուտակային կենսաթոշակային հատկացումների նոր դրույքաչափերով սահմանված գումարները կվճարի Բանկը, և մեր աշխատակիցներն այս դեպքում ևս ֆինանսապես չեն տուժի։

Որևէ աշխատակից չի մատնվել  պարապուրդի։ Բանկում կրճատումներ նույնպես չենք ունեցել, իսկ հոսունությունը պահպանվել է 3%-ի շրջանակում։ Սա հրաշալի ցուցանիշ է և վկայում է այն մասին, որ աշխատակիցներն իրենց զգում են իրենց ափսեի մեջ, իսկ գործատուն նրանց հոգեբանական, ֆինանսական վստահություն է տալիս։ 

 

Այնուամենայնիվ, հեռավար աշխատանքը կարող է նաև դժվարություններ առաջացնել․ IDBank-ում ինչպե՞ս են լուծվում նմանատիպ խնդիրները, եթե այդպիսիք կան։

Ինչպես արդեն նշեցի, արդեն շուրջ 5 ամիս է՝ հեռավար ենք աշխատում․ գիտեք, եթե դա լիներ 1-2 շաբաթ կամ թեկուզ ամիս, ապա գնահատել հեռավար աշխատանքի անցկացումը թե՛ աշխատակցի, թե՛ գործատուի տեսանկյունից բավականին բարդ կլիներ։ Բայց 5 ամիսն արդեն բավարար ժամանակահատված է՝ ընկալելու մեր նոր աշխատանքային պայմաններն ու գնահատելու դրա արդյունավետությունը։  Քանի որ Մարդկային ռեսուրսներիկառավարման վարչությունը պատասխանատու է նաև կազմակերպության հոգեբանական կլիմայի համար, վերջերս հարցում իրականացրեցինք աշխատակիցների շրջանում և պարզեցինք, որ  նրանց հիմնական մտահոգությունը հեռավար աշխատանքից կապված է շփման պակասի հետ․ շատերը նշում էին, որ հաշվի առնելով մեր թիմում «առկա» աշխատանքի դրական կողմերը, ջերմ մթնոլորտն ու ակտիվ աշխատանքային կյանքը՝ իսկապես կարոտել են գործընկերներին։ Այնպես որ՝ այս պահին մենք աշխատում ենք այնպիսի մեխանիզմների ներդրման վրա, որոնք հնարավորություն կտան կազմակերպել աշխատակիցների միջևհեռավար հանդիպումներ, միջոցառումներ՝ գոնե մասամբ շփման պակասը լրացնելու համար, մինչև կրկին հնարավորություն կունենանք մեծ թիմային միջոցառումներ կազմակերպելու համար։ Չնայած՝ պետք է նշեմ նաև, որ մենք անգամ հեռավար աշխատանքի ընթացքում չենք մոռանում նշել մեր աշխատակիցների ծննդյան տարեդարձները, մեր աշխատակիցների հաջողություններն ու առաջխաղացումները, իսկ  հունիսի 1-ին մեր աշխատակիցների երեխաներին, ինչպես միշտ, ուրախացրինք նվերներով ու անակնկալներով, այսինքն՝ որպես գործատու անում ենք ամեն ինչ՝ աշխատանքային բոլոր «ուրախությունները» պահպանելու համար։

Միևնույն ժամանակ՝ ի պատիվ մեր աշխատակիցների պետք է նշեմ, որ աշխատանքային շփումներում որևէ թերացում չենք ունեցել․ բոլոր հանդիպումներն ու աշխատանքային քննարկումներն իրականացվում են  առցանց, շարունակում ենք կյանքի կոչել ծրագրված  նախագծերը, և կարծիք կա, որ հեռավար աշխատանքը նույնիսկ հնարավորություն տվեց ի կատար ածել ավելի շատ ծրագրեր՝ հաշվի առնելով ճկուն աշխատանքային ժամերը։

Խոսենք նախագծերի մասին․ ի՞նչ նորություններ ունեք այս պահին։

Արդեն բազմիցս նշել ենք, որ Բանկը կրթական նախաձեռնություններով է հանդես գալիս, իսկ բարձր կուրսերի ուսանողներն անընդհատ հարցնում են, թե երբ է մեկնարկելու «Կառուցիր կարիերադIDBank-ի հետ» ծրագրի նոր փուլը, քանի որ արդեն ունեն շատ ընկերներ, ովքեր հենց այդ ծրագրով այսօր արդեն հանդիսանում են IDBank-ի թիմի անդամ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ անկախ արտակարգ դրությունից, մենք արդեն իսկ մեկնարկել ենք հերթական փուլը։ Պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, սահմանելով հերթափոխ և ուսուցման համար նպաստավոր պայմաններ, այս պահին «Կառուցիր կարիերադIDBank-ի հետ» ծրագրի շրջանակում 11 ուսանող անցնում է գործնական փուլը Բանկի տարբեր մասնաճյուղերում և շուտով կսկսի նաև տեսական դասընթացների փուլը կրկին հեռավար կերպով: Ուսուցումն ավարտելուց հետո լավ արդյունքների դեպքում փաստացի աշխատանքային փորձ չունեցող ուսանողները կմիանան մեր մեծ թիմին, որը ի դեպ, համավարակի ամիսների ընթացքում համալրվել է 40-ից ավելի աշխատակցով, քանի որ մենք շարունակում ենք ընդլայնման, թվայնացման, ավտոմատացման գործընթացները։ Մեր մշակույթում ավելացավ նաև հեռավար կերպով աշխատակիցների ներգրավումը, փաստացի ունենք աշխատակիցներ, որ մեզ հետ աշխատանքը սկսել են հեռավար։

 

IDBank-ը գնալով ընդլայնում էթվային ծառայությունների ցանկն․ իսկ ի՞նչ փուլում են ներքին թվայնացման գործընթացները։

Այո, IDBank-ը հայտնի է որպես նորարար, թվային բանկ, և մենք համոզված ենք, որ թվայնացում պետք է իրականացնել ոչ միայն հաճախորդների, այլ նաև աշխատակիցների համար։ Այդ գործընթացը ենթադրում է ավարտին հասցնել միջազգային ստանդարտներին համապատասխանող աշխատանքային պորտալի ստեղծման աշխատանքները։ Աշխատանքային պորտալը հնարավորություն կտա մեր աշխատակիցներին տեղեկանալ բոլոր նորություններին, Բանկում կատարվող իրադարձություններին, այստեղ մատչելի կերպով ներկայացված կլինեն նաև բանկային պրոդուկտները և բոլոր այն իրավական ակտերը, որոնք հարկավոր են աշխատանքի ընթացքում։ Մեր աշխատակիցների համար կգործեն բլոգեր, վլոգեր և շատ այլ հետաքրքրիր ենթաբաժիններ, որոնք կլրացնեն նրանց առօրյան։ Սա մեծ հաշվով, նաև կլուծի աշխատակիցների կողմից հարցման մեջ նշված սոցիալական շփման բացը, քանի որ հիասքանչ հնարավորություն կտա կիսվել տարբեր աշխատանքային և անձնական թեմաների շուրջ իրենց մտորումներով մեկ հարթակում։

Կարևորելով աշխատակիցների զարգացումն ու վերապատրաստումը՝ աշխատանքներ են տարվում Բանկի ուսումնական կենտրոնի ստեղծման ուղղությամբ, որը նաև ունենալու է առցանց տարբերակ։ Առցանցպորտալի շնորհիվ աշխատակիցները հնարավորություն կունենան վերապատրաստվել ոչ միայն բանկում, այլ նաև առցանց հարթակի միջոցով։ Սա, կարծում եմ, տվյալ ժամանակաշրջանում հիանալի գործիք կլինի աշխատակիցների մշտական զարգացման համար՝ հնարավորություն տալով պարտադիր և մասնագիտական աճին ու զարգացմանն ուղղված դասընթացները գտնել մեկ հարկի տակ և ուսումնական պրոցեսն անցնել իրենց հարմար ժամի։

Թվայնացվում են նաև մարդկային ռեսուրսների կառավարման վարչության այլ գործիքակազմեր՝ ներառյալ ներգրավման և գործավարության մի շարք բաղադրիչներ, որոնք էապես կազդեն աշխատանքի  արդյունավետության վրա և կխնայեն ժամանակ և ռեսուրսներ։                                                                                                                                                         

Վերադառնանք համավարակին, ավելի ճիշտ՝ դրա թելադրած պայմաններին։ Որպես ՄՌԿ վարչության ղեկավար ի՞նչկարևոր հատկանիշներ կառանձնացնեք․ ի՞նչ պահանջների պետք է բավարարի աշխատակիցը՝ հեռավար աշխատանք կատարելու համար։ Ի՞նչ սկզբունքներով եք ընտրում Ձեր նոր աշխատակիցներին, արդյո՞ք փոխվել են HR մոտեցումները։   

Համավարակի մեկնարկի ժամանակ մեր կայքում նյութ տեղադրեցինք, որով 10 խորհուրդ էինք տալիս մեր թեկնածուներին հեռավար հարցազրույցին պատրաստվելու համար։ Պոտենցիալ գործատուի հետ հանդիպման առաջին տպավորությունն ամենակարևորն է, հատկապես հեռավարի դեպքում ավելի է պարտավորեցնում, քանի որ դեռևս մեր հասարակության համար այն շարունակում է մնալ առավել նորարար մոտեցում։ Խորհուրդների շարքին էր դասվում ամենակարևոր նախապայմանը՝ պատրաստվել հարցազրույցին՝ իմանալ գործատուի մասին, հստակ հասկանալ հաստիքից ակնկալվող մասնագիտական որակները և կարողանալ լավ ներկայացնել ձեռքբերումներն ու փորձը։ Իհարկե, հեռավար հարցազրույցի դեպքում պետք է նաև վստահ լինել տեխնիկական կողմի հագեցվածության վրա, որպեսզի հանդիպումը սահուն լինի։

Հեռավար աշխատանքն այսքան տարածում չուներ մեր երկրում նախկինում, և որպես գործատու մենք քաջ գիտակցում ենք, որ այս մոդելին վարժվելու համար ժամանակ և նոր հմտություններ են պետք և՛ աշխատակիցներին, և՛ ղեկավարներին։ Կարևոր է ունենալ աշխատանքային ռեժիմ, որպեսզի աշխատակիցը, նույնիսկ տանից աշխատելու դեպքում, հստակ կարողանա տարանջատել և կազմել աշխատանք և ընտանիք/անձնական կյանք բալանսը։

Կարևոր նախապայման է աշխատանքի հանդեպ ցուցաբերել  նույն մոտեցումը , ճիշտ կերպով գործընկերների հետ կապեր ստեղծել և պահպանել անձնական և աշխատանքային հարաբերությունները, պատրաստ լինել ճկունության և ամենակարևորը՝ կենտրոնանալ աշխատանքի արդյունքների և հաջողությունների վրա։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.12.2025
RUB4.78-0.04
USD381.77-0.07
EUR447.700.68
GBP510.66-0.17
CAD277.490.89
JPY24.48-0.02
CNY54.120.02
CHF479.970.93