
Արմինֆո. Հայաստանում միգրացիոն բացասական սալդոն 2020թ. առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 1444 մարդ, ինչը 46.6% - ով պակաս է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից, իսկ երկամյա կտրվածքով արձանագրվել է 44.7% նվազում:
Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում գրանցվել է բնակչության միգրացիայի 23 945 դեպք՝ 18,7 տոկոս տարեկան անկումով։ Մասնավորապես, այդ թվից արտասահմանից երկիր է տեղափոխվել 7 266 մարդ (տարեկան 31,2 տոկոս անկում), իսկ արտասահման է արտագաղթել 8 710 մարդ (տարեկան 34,3 տոկոս անկում)։
Հիմնական երկրները, ուր նախընտրում են տեղափոխվել Հայաստանի քաղաքացիները, Ռուսաստանը, Արցախի Հանրապետությունը, Վրաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն են։
Միեւնույն ժամանակ, ներհանրապետական միգրացիան կազմել է 15 236 դեպք, ինչը 5,9 տոկոսով պակաս է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից:
Զբոսաշրջության նպատակով հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է այցելել 311 264 մարդ, ինչը 2 անգամ պակաս է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածմամբ, ինչի կապակցությամբ Հայաստանը ստիպված է եղել արգելք դնել երկաթուղային, ավտո- և ավիահաղորդակցության վրա: