Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է որոշ սպառողական վարկերի վարկավորման պայմանները։
Բանկը վերջին տարիների ընթացքում առաջատար է ֆիզիկական անձանց սպառողական վարկավորման պորտֆելի ծավալներով և մտադիր է պահպանել իր առանցքային դիրքերը՝ առաջարկելով պրոդուկտների լայն շրջանակ հաճախորդների բոլոր սեգմենտների համար։
Հաճախորդների կարիքները առավելապես բավարարելու նպատակով, հատկապես երկրում հայտարարված արտակարգ դրության ժամանակաշրջանում, Բանկը նվազեցրել է ոչ միայն առանց գույքի գրավադրման սպառողական վարկերի տոկոսադրույքը 1%-ով, այլ նաև վարկի տրամադրման և ամսական սպասարկման վճարները։
Արդյունքում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում սպառողական վարկ կարելի է ձևակերպել տարեկան 12%-ից մինչև 18,6% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 14,5% - 24%), 100 հազար ՀՀ դրամից մինչև աշխատավարձի 12-ապատիկի չափով, 6 ամսից մինչև 5 տարի մարման ժամկետով:
Բարելավվել են նաև ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկերի տրամադրման պայմանները։ Մասնավորապես, նվազեցվել է վարկի սպասարկման ամսական վճարը։ Այսպիսով, հաճախորդները կարող են օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկերից՝ գրավի գնահատված արժեքի մինչև 150% գումարի չափով՝ տարեկան 1%-ից մինչև 13,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 16,5% - 24%), 80 օրից մինչև 5 տարի մարման ժամկետով:
Սպառողական վարկավորման համար, բացի նշված պայմաններից, գործում են նաև այլ միջնորդավճարներ։
Առավել մանրամասն տեղեկատվություն սպառողական վարկերի պայմանների և սակագների մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/credits#sparhoghakan-varker# կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |