
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է․ <Ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասվորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս:Ուստի, հորդորում ենք հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից>։