Ուրբաթ, 14 Օգոստոսի 2020 17:37

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ` «Դավթաշեն Սիթի» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերելու նպատակով

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ` «Դավթաշեն Սիթի» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերելու նպատակով

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման նոր հատուկ պայմանների մասին` «ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ համագործակցության շրջանակներում։

Այժմ Դուք կարող եք ձեռք բերել Ձեր երազանքի բնակարանը «Դավթաշեն Սիթի»-ում` վարկավորման շահավետ պայմաններով:

«Դավթաշեն Սիթի»-ն նոր, ամբողջությամբ կանաչապատված և բարեկարգված, բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամաս է, որը գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղի, Անաստաս Միկոյան  64 հասցեում` Հրազդանի կիրճի հարևանությամբ։ Համալիրը ներառում է  6 բնակելի 18-հարկանի շենքեր` 960 բնակարաններով, ստորգետնյա կայանատեղի` նախատեսված 700 մեքենաների համար, գրասենյակների համար նախատեսված տարածքներ։ Բնակելի համալիրի բակում նախատեսվում է կառուցել մանկապարտեզ, շատրվաններ, ֆուտբոլի և վոլեյբոլի մարզադաշտեր, սուպերմարկետ և կանաչ գոտի։ Բնակարանների արժեքն այս համալիրում 1 քմ համար կազմում է  850 ԱՄՆ դոլարից 900 ԱՄՆ դոլար` առանց վերանորոգման:  

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձեռք բերելով բնակարան «Դավթաշեն Սիթի»-ում, կարող են օգտվել հիփոթեքային վարկավորման հատուկ պայմաններից. կանխավճար՝ սկսած ընդամենը 5%-ից, 1 մլն.-ից մինչև 80 մլն․ ՀՀ դրամի չափով, տարեկան 11,35% տոկոսադրույքով՝ ամսական 0,05% հաշվի սպասարկման միջնորդավճարի դեպքում կամ 12,3% տոկոսադրույքով՝ առանց սպասարկման միջնորդավճարի, մինչև 30 տարի մարման ժամկետով (փաստացի տոկոսադրույք` 12.65%-15%): Վարկավորման նախնական որոշումը կայացվում է 1,5 աշխատանքային օրվա ընթացքում: Այս ծրագրի շրջանակներում Բանկը իրականացնում է նաև գույքի և վարկառուի անձնական ապահովագրություն` վարկի գործողության ողջ ընթացքում։

Հաճախորդները կարող են ձևակերպել հիփոթեքային վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնում, որն իր ձևաչափով առաջինն է Հայաստանի բանկային շուկայում։  Այն ծառայությունների բոլորովին նոր միտում է հիփոթեքային շուկայում. անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, հաճելի մթնոլորտ, հյուրասիրություն, հանդիպումների հարմարավետ սենյակներ, որտեղ կարելի է ստանալ ոչ միայն պրոֆեսիոնալ խորհրդատվություն անհատական մենեջերից, այլ նաև համալիր լուծումներ Բանկի գործընկեր կառուցապատող ընկերությունների կողմից, ապահովագրական ընկերություններից, դիզայներներից, շինանյութի, կահույքի և տեխնիկայի խանութներից և այլն։ Սա միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները։   

 «ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ համագործակցության շրջանակներում հիփոթեքային վարկավորման մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek# կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ https://davtashencity.am/ կայքում կամ զանգահարելով 010226111, 010223311, 041727222, 055 228282 հեռախոսահամարներով։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
18.09.2020
RUB6.460.00
USD485.260.86
EUR574.983.39
GBP629.671.21
CAD368.541.65
JPY46.510.26
CNY71.790.21
CHF534.252.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000