Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է «Սպորտը իմ կյանքում» ակցիայի մեկնարկը իր Վիզա քարտապանների համար:
Ակցիայի շրջանակում՝ օգոստոսի 17-սեպտեմբերի 30-ը ներառյալ, կատարելով անկանխիկ գնումներ, Բանկի Վիզա քարտապանները կարող են ստանալ 50 սպորտային նվերներից մեկը: Մասնավորապես, 5,000 ՀՀ դրամ և ավել անկանխիկ քանակային ամենաշատ գործարք կատարած երեք քարտապանից յուրաքանչյուրը կստանա սպորտային համալիրի մեկամյա բաժանորդագրություն մեկ անձի համար, 4-10-րդ տեղերը զբաղեցրածները կստանան հեծանիվի կամ հեծանվասարքի գնման վկայական: Որպես նվեր նախատեսված են նաև Հայաստանում երկօրյա հանգստի ուղեգրեր, սպորտային ժամացույցներ և 1 ամբողջ օրվա փաթեթ Յելլ էքսթրիմ այգու ծառայություններից օգտվելու համար:
Նշենք, որ Վիզա քարտապանների համար վերջին երեք տարիներին իրականացված ակցիաների շրջանակում Բանկի մոտ 80 քարտապանները ստացել են թարկարժեք նվերներ, դրամական խրախուսում, իսկ նրանցից 10-ը ամենահաջողակները նախորդ տարի ստացել են ուղեգիր՝ նախատեսված երկու անձի համար և հանգիստն անցկացրել եվրոպական քաղաքներում՝ Փարիզում, Բարսելոնում, Լիսաբոնում, Բուդապեշտում, Պրահայում, Հռոմում,Վիենայում, Աթենքում, Ամստերդամում, Բեռլինում:
Մանրամասները՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2020/08/12/Sport-in-my-life/
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |