
Արմինֆո Adidas - ը գործարկում է հեռավար վաճառքի ծառայություն ԱՊՀ մի շարք երկրներում, որոնց թվում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ընկերությունում,նոր շուկաներ դուրս գալն աճի ելակետ է հանդիսանում ապրանքանիշի e-commerce-ի համար, որի նպատակն է ընդլայնել ներկայության աշխարհագրությունը, ինչը նշանակում է, որ արտադրանքը հասանելի կլինի պոտենցիալ գնորդին:
Նոր տարածաշրջաններում չկա սեփական մանրածախ առևտուր կամ առանձին E-commerce adidas։
Բացառություն է կազմում Ղազախստանը, որտեղ գործում են ընկերության 25 խանութներ, այդ թվում ՝ adidas, Reebok խանութները և ֆիրմային աութլեթները։ Նոր հաճախորդների համար կստեղծվեն առավելագույնս հարմարավետ պայմաններ ապրանքների պատվերների և առաքման ձևակերպման համար ինչպես adidas բջջային հավելվածի միջոցով, այնպես էլ՝ www.adidas.ru ինտերնետ-խանութում։ Ավելին, առաքման ծառայությանը միացած չորս երկրներից բոլոր գնորդները լոյալության ծրագրում առցանց գրանցվելու դեպքում կդառնան adidas Creators Club գլոբալ ծրագրի մի մասը: Դա թույլ կտա հաճախորդներին միավորներ կուտակել սպառողական ակտիվության համար, օրինակ ՝ ապրանքների մասին կարծիքների կամ adidas Training և adidas Running հավելվածներում մարզումների համար։
Creators Club-ի մասնակիցները նաեւ կստանան անվճար պրեմիում բաժանորդագրություն բրենդի սպորտային ծառայությունների համար ՝ կախված լոյալության ծրագրում մակարդակից, թողարկումների վաղ հասանելիություն եւ այլ առավելություններ, որոնք հասանելի կլինեն adidas հավելվածում:
Նախագծի նախապատրաստման և իրականացման համար պահանջվել է 3 ամիս, որի շրջանակներում համաձայնեցվել են ընկերության համար նոր տարածաշրջաններում լոգիստիկայի կարգավորման հիմնական գործընթացները։ Ներկայումս պատվերների առաքման ժամկետը տեւում է 5-ից մինչեւ 7 օր՝ կախված տարածաշրջանից: Բոլոր պատվերները ուղարկվում են անմիջապես ռուսական պահեստից, որը գտնվում է Չեխովում։ Adidas-ի համար հաջորդ քայլերն են՝ պատվերների առաքման ժամկետների օպտիմալացումը, պատվերների թողարկման կետերի (click&collect) միացումը՝ ապրանքի ստացման եւ վերադարձի հնարավորությամբ, հաճախորդների նախասիրությունների եւ պահանջների հետագա վերլուծությունը։