Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2020 10:20

Արդշինբանկը Asian Banking and Finance (ABF)-իկողմից հաղթող է ճանաչվել միաժամանակ երեք անվանակարգերում

Արդշինբանկը Asian Banking and Finance (ABF)-իկողմից հաղթող է ճանաչվել միաժամանակ երեք անվանակարգերում

Արմինֆո.Արդշինբանկը հայտարարվել է երեք անվանակարգերում հաղթող«Asian Banking & Finance Retail Banking Awards 2020» ամենամյա մրցույթում:

ABF Awards մրցանակաբաշխության շրջանակներում պարգևատրվել են ավելի քան100 հեղինակավոր բանկեր 30 երկրներից։Բանկին շնորհվել են մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում Հայաստանի Տարվա մանրածախ բանկ, Տարվա թվային բանկային նախաձեռնություն և Տարվա նախաձեռնություն օնլայն բանկինգի ոլորտումմրցանակները:

 

Արդշինբանկն իր կատարած աշխատանքով բազմիցս արժանացել է միջազգային ամսագրերի ուշադրությանը։ 2020 թվականին Բանկը ճանաչվել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» ըստ «Global Finance» և «Euromoney» հեղինակավոր ամսագրերի, Financial Times հրատարակչության The Banker հեղինակավոր միջազգային ամսագիրը կապիտալի միջազգային շուկայում բանկի եվրոպարտատոմսերի թողարկումը ճանաչել է որպես Տարվա գործարք Եվրոպայում։

 

Բոլոր մրցանակների հիմքում հաճախորդներիհամար բանկային ծառայությունների մատուցումն առավել որակյալ և հասանելի դարձնելն է: Ստացած մրցանակները ևս մեկ անգամ վկայում են բանկի հուսալիության ու վստահության բարձր մակարդակի մասին, - նշվում է հաղորդագրությունում: 

Մրցանակաբաշխության շրջանակներում պարգևատրված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝https://asianbankingandfinance.net/co-written-partner/news/asian-banking-finance-awards-holds-first-ever-digital-awards-presentation

 

Արդշինբանկի սպասարկման լայն ցանցն այսօր ներառում է 63 մասնաճյուղ, 138 բանկոմատ, 670 առևտրային տերմինալ, ավելի քան 2000 ինքնասպասարկման տերմինալ, ինչպես նաև հեռախոսային բանկ, ինտերնետ և բջջային բանկային ծառայություններ:Բանկիհաճախորդների շուրջ 1/3-ը Ardshinbank մոբայլ հավելվածի ակտիվ օգտատեր է: 2020 թվականին Բանկնառաջինն էր, որ իր մոբայլ հավելվածի օգտատերերի համար հասանելի դարձրեց քարտից քարտ միջազգային փոխանցումները, հնարավորություն տալով վճարային քարտից իրականացնել 24/7 ռեժիմով փոխանցումներարտերկրում թողարկված Visa և Mastercard քարտերին: Փոխանցումը հասանելի է դառնում ստացողին վայրկյանների ընթացքում, որի համար ընդամենն անհրաժեշտ է իմանալ փոխանցում ստացող քարտի համարը: