Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020 13:25
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ Կառուցենք Հայաստանը նորովի․ Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Այգեպար

Վարչապետ Կառուցենք Հայաստանը նորովի․ Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Այգեպար

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել հակառակորդի կրակոցներից տուժած գյուղերի վերականգնման գործընթացի մասին:

 

<Կառուցենք Հայաստանը նորովի․ Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Այգեպար>,- գրել է վարչապետը։

 

Նշենք, որ նախօրեին կառավարության նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ Չինարիում բնակելի տան հիմքային աշխատանքներն ավարտվել են, ներկայում ընթանում են նկուղի հարկի սյուների ու պատերի շինարարական աշխատանքները: Ներքին Կարմիրաղբյուրում տեղադրվել է հավաքովի ապաստարան, որն արդեն պատրաստ է և մնում է հողով ծածկել: Պուրակը նախատեսվում է կառուցել ճանապարհի եզրին գտնվող հողատարածքում, որը բնակիչը վաճառում է: «Այգեպարում ևս կլինի մոտ 70 տեղով երկաթբետոնե ապաստարան: Արդեն ընտրել ենք տարածքը, ընտրել ենք շինարարին. առաջիկա 1-2 օրում կսկսվի շինարարությունը: Որոշվել է, որ այն կլինի դպրոցի բակում»,-ասել է Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ Այգեպարում նաև տների տարիքների վերանորոգման լայնածաված աշխատանքներ են ընթանում: