Ուրբաթ, 28 Օգոստոսի 2020 16:58
Ալեքսանդր Ավանեսով

Դատարանը վերացրել է ԹԻՄ ՍՊԸ կողմից Վեոն Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու խոչընդոտը

Դատարանը վերացրել է ԹԻՄ ՍՊԸ կողմից Վեոն Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու խոչընդոտը

Արմինֆո. "ԹԻՄ" ՍՊԸ-ի կողմից "Վեոն Արմենիա" - ի 100% բաժնետոմսերի ձեռք բերման բոլոր խոչընդոտները հանվել են: Այդ մասին հահաղորդում է "Թիմ" ընկերության մամուլի ծառայությունը։

 

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 27.08.2020 բավարարվեց "ԹԻՄ" ընկերության միջնորդությունը՝ Դատարանի 13.08.2020թ․ որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին։ Ապահովումը վերացնելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից։ Որոշումը հասանելի է DataLex դատական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով՝ http://www.datalex.am/…։  Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանը բավարարել էր հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ-ի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, մասնավորապես՝ հայցի ապահովման նպատակով Դատարանն արգելել էր «ԹԻՄ» ՍՊԸ-ին կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները։ Իսկ այժմ "ԹԻՄ" ՍՊԸ կողմից Վեոն Արմենիան ձեռքբերելու գործընթացի համար բոլոր խոչընդոտները վերացված են», - ասվում է հաղորդագրությունում։

 

ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ հուլիսի 13-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն բավարարել էր "Յուքոմ" ՓԲԸ-ի հայցի ապահովման միջնորդությունը, համաձայն որի, արգելվել էր "ԹԻՄ" ՍՊԸ-ի կողմից "Վեոն Արմենիա" ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռք բերման գործարքի կնքումը եւ գործարքից ծագող իրավունքների գրանցման ներկայացումը: "Յուքոմ" ՓԲԸ-ն կարծում էր, որ  "ԹԻՄ" ՍՊԸ-ի կողմից "Վեոն Արմենիա" ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռք բերման շուրջ բանակցությունների գործընթացում օգտագործվել է Յուքոմ" ՓԲԸ-ին պատկանող"  փակ տեղեկատվության, իսկ  "Յուքոմ" ՓԲԸ նկատմամբ "ԹԻՄ" ՍՊԸ հիմնադիրների ֆիդուցիար պարտականությունների խախտումը հանդիսանում է անբարեխիղճ մրցակցություն։ "Յուքոմը" միջնորդություն էր ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, մասնավորապես, արգելել "ԹԻՄ" ՍՊԸ-ին բանակցություններ վարել "Վեոն Արմենիա" ՓԲԸ-ի բաժնետոմսերը ձեռք բերելու գործարք կնքելու վերաբերյալ:

 

Նշենք, որ "ԹԻՄ" ՍՊԸ-ն ստեղծվել է բոլորովին վերջերս՝ "Յուքոմ" ընկերության նախկին թոփ մենեջմենթի կողմից ։ Մինչ "Յուքոմ"-ում կադրային փոփոխությունները խոսք էր գնում հենց այդ ընկերության կողմից "Վեոն Արմենիա" - ի հնարավոր ձեռք բերման, ինչպես նաև թոփ մենեջմենթի կոմղից՝  ի դեմս Եսայան եղբայրների, "Յուքոմի"  հետգնման մասին։ Սակայն ոչ այս, ոչ էլ այլ գործարք չի կայացել, եւ, ինչպես կարծում են շուկայի մասնակիցները, որոնք մեկնաբանել են "ԹԻՄ" - ի նոր հայտը, գործարքը միանգամայն կարող է կայանալ: Իսկ Հայաստանից "ՎԵՈՆ" - ի դուրս գալը կապված է ընկերությունների միջազգային այս խմբի որոշման հետ. չաշխատել ցածր եկամտաբեր փոքր շուկաներում և կենտրոնանալ գլոբալ դաշտի վրա ։