Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2020 18:54

Հաշվետվություն. Հայաստանում մասնավոր բիզնեսի արտադրողականության մակարդակը վերջին դիրքերում է

Հաշվետվություն. Հայաստանում մասնավոր բիզնեսի արտադրողականության մակարդակը վերջին դիրքերում է

Արմինֆո.Հայաստանն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որտեղ սեփական բիզնես ստեղծելու համար մարդկանց առավել տարածված մոտիվացիան ապրուստ վաստակելու անհրաժեշտությունն է, քանի որ այլ աշխատանք գոյություն չունի։ Այս մասին են վկայում Global Entrepreneurship Survey (ձեռներեցության գլոբալ հետազոտություն) շրջանակներում "Ամերիա" ՓԲԸ-ի կողմից պատրաստված Հայաստանի ազգային հաշվետվության տվյալները։

 

Այնուամենայնիվ, հետազոտության տվյալներով ՝ Հայաստանի բնակչության 28% - ը զբաղվում է այս կամ այն բիզնեսով։ Այդ ցուցանիշով երկիրը հետազոտված 50 երկրներից 6-րդ տեղում է։

 

Ինչպես ասվում է 2019 թվականի տվյալների հիման վրա պատրաստված հաշվետվության մեջ, ձեռնարկատիրության բարձր մակարդակը կարելի է բացատրել մշակութային-սոցիալական բարենպաստ պատկերացումների առկայությամբ, ինչպես նաև այն փաստով, որ Հայաստանում, հատկապես մայրաքաղաքից դուրս, եկամուտ ստանալու համար քիչ այլ հնարավորություններ կան:

 

Ստարտափ-ձեռներեցության բարձր մակարդակի եւս մեկ պատճառ կարող են համարվել 2018 թվականի քաղաքական փոփոխությունները (թավշյա հեղափոխություն - խմբ.), որոնք իրենց լուման են ներդրել ապագայի նկատմամբ բնակչության աճող լավատեսության մեջ։

 

Չնայած ձեռներեցության ակտիվությանը՝ Հայաստանում ձեռնարկատիրության ճյուղային կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործարար ակտիվության արդյունավետության և արտադրողականության մակարդակով Հայաստանը, այնուամենայնիվ, գտնվում է վերջին դիրքերում։ Ընդ որում, ի տարբերություն հետազոտվող մյուս երկրների, Հայաստանում մասնավոր բիզնեսը կենտրոնացված է երկու հիմնական ոլորտներում՝ գյուղատնտեսությունում եւ առեւտրում։ Միևնույն ժամանակ, Հայաստանը վերջին տեղն է զբաղեցնում գյուղատնտեսության արտադրողականության մակարդակով և ամենաբարձր արտադրողականությամբ բիզնես ծառայությունների մասնաբաժնով։

 

Երևանի սահմաններից դուրս աշխատատեղերի պակասը, սոցիալ-տնտեսական ընդհանուր պայմանների հետ մեկտեղ, բացատրում է, թե ինչու Հայաստանում բիզնես վարելու ամենամեծ մոտիվացիաներից մեկը "ապրուստ վաստակելու" խնդիրն է, իսկ "այս աշխարհում ինչ-որ բան փոխելու" հայտնի ձեռնարկատիրական մոտիվացիան գտնվում է ինչ-որ տեղ՝ ներքևում։

 

Հայ գործարարների ընդհանուր բնութագիրը նման է այլ երկրներում գործարարների նկարագրությանը. գերակշռում է երիտասարդությունը ՝ տղամարդկանց փոքր գերակշռությամբ։ Մյուս կողմից, ինչպես և շատ երկրներում, Հայաստանում կին ձեռներեցների թիվն աստիճանաբար աճում է։ Կանանց ներգրավումը նաեւ նշանակում է մոտիվացիայի փոփոխություն, քանի որ կանայք ավելի մեծ հավանականությամբ բիզնես կսկսեն "աշխարհում ինչ-որ բան փոխելու" համար, մինչդեռ տղամարդիկ, առավել հավանականությամբ, նպատակ են դնում ավելի շատ գումար վաստակել, ինչպես նաեւ շարունակեն ընտանեկան ավանդույթները:

Հայաստանում գործարար միջավայրի կարևոր առանձնահատկությունն անհաջողության հանդեպ վախն է, ուստի շատ մարդիկ նախընտրում են չզբաղվել բիզնեսով։ "Հազիվ թե դա կարելի է բացատրել հայկական բիզնես մշակույթով, որտեղ բիզնեսը նույնացվում է նրա սեփականատիրոջ հետ, բիզնեսի ձախողումը ընկալվում է որպես անձնական ձախողում", - կարծում են հաշվետվության հեղինակները:

 

Ընդ որում, ինչպես ասվում է հաշվետվությունում, Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման հարցը հնարավոր է, բայց մասնակիորեն լուծվում է "ոչ ֆորմալ" ներդրումների հաշվին (ընտանիքի անդամներ՝ ընկերներ): "Հարցմանը մասնակցած փորձագետները նշել են ձեռներեցության աջակցության պետական քաղաքականության բարելավումը "թավշյա հեղափոխությունից" հետո (հարկային ռեժիմ, բյուրոկրատիայի դեմ պայքար, որը տասնամյակներ շարունակ բիզնեսի զարգացման հիմնական խոչընդոտն էր), բայց միաժամանակ նշվում է, որ դեռեւս կա պետական օգնության նպատակային ծրագրերի անհրաժեշտություն:

 

Հաշվետվության համաձայն՝ գործարարության հիմքում ընկած սոցիալ-մշակութային արժեքներն ավելի բարենպաստ են, քան աշխարհում միջինը։

 

50 երկրներից Հայաստանը չորրորդ տեղը և Արեւելյան Եվրոպայւոմ առաջին տեղն է զբաղեցնում այն մարդկանց թվով, որոնք համաձայն են “սեեփական գործ բացելը' ցանկալի կարիերա” արտահայտությանը (87,2%): Ի տարբերություն արժեհամակարգի ցուցանիշների, Հայաստանը միջին դիրքեր է զբաղեցնում

ձեռնարկատիրության  սոցիալական ընկալման տեսանկյունից: Ընդ որում, հարցվածների 53,9 տոկոսը համաձայն է այն պնդմանը, որ "առաջիկա կես տարում լավ հնարավորություն կլինի սկսել բիզնեսը", ինչը հետազոտողները նույնպես կապում են 2018 թվականի թավշյա հեղափոխության նպատակներից բխող լավատեսության հետ: Միեւնույն ժամանակ, ձեռնարկատիրական պատկերացումները հակասական են: Հայերը բավական բարձր են գնահատում սեփական գիտելիքները, հմտություններն ու փորձը (50-ից 12-րդ տեղ), բայց, միևնույն ժամանակ, առաջին տասնյակում են ձախողման մտավախության պատճառով ։ "Սեփական բիզնես չսկեսելու վախը շատ հզոր գործոն է, որը զսպում է մարդկանց: Այս առումով Խորվաթիան նման է Հայաստանին։ Ռուսաստանի և Բելառուսի համեմատ՝ Հայաստանում ավելի շատ մարդիկ կան, ովքեր կնախընտրեին բիզնես չսկսել այդ պատճառով (Ռուսաստանում ՝ 45%, Բելառուսում ՝ 37%)։

 

Ձախողման  մեծ վախը փորձագետները կապում են թույլ ազգային բիզնես-մշակույթի հետ, որտեղ բիզնեսը հաճախ նույնացվում է իր սեփականատիրոջ հետ: Հետեւաբար, եթե բիզնեսը ձախողվի, դա ընկալվում է որպես անձնական ձախողում: Սա պատասխանում է այն հարցին, թե ինչու Հայաստանում

 Զարգացած չէ կապիտալի շուկան, եւ չկան խոշոր ընկերություններ՝ բազմաթիվ բաժնետերերով:

 

Բաժնետոմսերի շուկան կարգավորող հստակ իրավական դաշտի բացակայությունը նպաստում է այն բանին, որ մարդիկ վախենում են սկսել բաժնետիրական բիզնես:

 

Հաշվետվությունում նաև ասվում է, որ սկսնակ հայ գործարարները հակված են արտահանել իրենց արտադրանքը։ Մասնավորապես, ստարտափների 20,3 տոկոսը ակնկալում է արտասահմանից ստանալ իր եկամտի ավելի քան մեկ քառորդը, իսկ շատերը հույս ունեն օգտվել ԵԱՏՄ երկրների ազատ շուկայի առավելություններից:

 

Սթարթափներում նորարար ապրանքների ներդրման մասին հաշվետվության համաձայն՝ Հայաստանը հաշվետվության 50 երկրների շարքում գտնվում է միջին դիրքում (27 - րդ տեղը 50-ից), նորարարական գործընթացների և տեխնոլոգիաների մակարդակով՝ միջինից ցածր (36-րդ տեղը 50-ից)։ Այս ցածր տեխնոլոգիական մակարդակը կարելի է բացատրել սահմանափակ ներդրումային հնարավորություններով: