Չորեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2020 19:17
Ալինա Հովհաննիսյան

Վահագն Խաչատրյան. Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրումներ պետք չէ ակնկալել՝ քանի դեռ չեն կարգավորվել հարաբերությունները տարածաշրջանում

Վահագն Խաչատրյան. Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրումներ պետք չէ ակնկալել՝ քանի դեռ չեն կարգավորվել հարաբերությունները տարածաշրջանում

Արմինֆո.Կորոնավիրուսին առնչվող ճգնաժամից, կառավարության աշխատաոճի փոփոխությունից ու ինստիտուտների կայացումից հետո Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալները կավելանան։ Այդ մասին սեպտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Սակայն նա նկատել է, որ խոշոր ներդրումներ ակնկալել չարժե, քանի դեռ տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվել։

 

"Մենք՝ որպես պետություն, պարտավոր ենք վերականգնել մեր հարաբերությունները հարեւանների հետ, դա վերաբերում է Թուրքիային եւ Ադրբեջանին: Բոլորի հետ պետք է նորմալ հարաբերություններ լինեն։ Ինչու՞ չօգտագործել Թուրքիայի տնտեսության հզոր ներուժը: Ես հասկանում եմ բոլոր հիմնավորումները։ Բայց, այդուհանդերձ, հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հարցը օրակարգում չպետք է մոռանալ ։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք դրան", - ասել է փորձագետը։

 

Նա նշել է, որ ներդրողները կարող են կապիտալը ռիսկային գոտիներ ուղղել միայն այն ժամանակ, երբ շահութաբերության մակարդակը բավականին բարձր է: Այս համատեքստում Խաչատրյանը վկայակոչել Է Իրաքի փորձը, որտեղ պատերազմի պայմաններում շարունակվել են շահագործվել նավթային հանքավայրերը, որոնց շահութաբերությունը կազմում էր 150-200 տոկոս։ "Մեր դեպքում նման բան չկա", - ասել է նա: Ներդրումների տեսանկյունից այսօրվա իրավիճակը համեմատելով 2000-ականների իրավիճակին՝ Խաչատրյանը նշել է, որ դա մեծ մասամբ ոչ այլ ինչ էր, քան՝ փողերի լվացում: "Ներդրումների ընդհանուր կառուցվածքում առյուծի բաժինը պատկանում էր հանքարդյունաբերությանը, էլեկտրաէներգիայի եւ հեռահաղորդակցության ոլորտներին։ Ինչից էլ բխում են էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի չհիմնավորված բարձր սակագները", - ասել է Խաչատրյանը, հավելելով, որ միջոցներն ուղղվել են նաև շինարարության ոլորտ, որը հայտնի է իր ստվերային շրջանառություններով։

 

Օրինակ, հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, փորձագետի խոսքով, չի կարող ներդրողներին կոչ անել ներդրումներ կատարել հանքարդյունաբերության ոլորտում ՝ նրանց տրամադրելով գործողությունների ազատություն և խոստանալով չպահանջել բնապահպանական նորմերի պահպանում։ "Նա ասում է. "Եկեք, բայց մենք ունենք բնապահպանական նորմեր": Այո, մենք դատապարտում ենք, որ Lydian ընկերության վերաբերյալ որոշում չի կայացվել, բայց վերջինս թաղված է այդ նույն խնդրի մեջ", - նկատել է տնտեսագետը։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսության իրական հատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների ծավալը 2020թ. առաջին եռամսյակում կրճատվել է 38,6% - ով' կազմելով 418 մլն դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ 12,7% աճ էր գրանցվել: Նրանց կառուցվածքում ՕՈՒՆ ցուցադրել է 1,4 տոկոս լճացման աճ՝ կազմելով 143 մլն դոլար՝ մեկ տարի առաջվա 20,5 տոկոս անկման դիմաց: Արդյունքում՝ ընդհանուր օտարերկրյա ներդրումներում ՕՈՒՆ-ի մասնաբաժինը 2020թ.առաջին եռամսյակում աճել է մինչեւ 34,2% ՝ գերազանցելով ոչ միայն մեկ տարվա վաղեմության ցուցանիշը (20,7% - ը ՝ 2019թ. առաջին եռամսյակում), այլեւ երկամյա վաղեմության ցուցանիշը (29,4% - ը ՝ 2018թ. առաջին եռամսյակում):

 

Ըստ երկրների, ընդհանուր ներդրումների եւ ՕՈՒՆ-ի ծավալով առաջատարությունը պահպանում է Ռուսաստանը՝ 2020 թվականի առաջին եռամսյակում 158.1 մլն դոլար (տարեկան դինամիկայի 47.9 տոկոս աճից դեպի 48.6 տոկոս անկում շրջադարձով), այդ թվում՝ ՕՈՒՆ՝ 120.8 մլն դոլար (տարեկան դինամիկայի ՝ 23.6 տոկոս աճից մինչեւ  5.2 տոկոս անկում վատթարացմամբ):

 

Երկրորդ դիրքում ամրապնդվել է Գերմանիային՝ 131,5 մլն դոլար (տարեկան դինամիկան՝ 20,2 տոկոս անկումից մինչեւ  29,3 տոկոս աճով), որից 3.3 մլն դոլարը՝ ՕՈՒՆ է (ծանրակշիռ անկումից  հասնելով 2,5 անգամոչ պակաս  ծանրակշիռ աճի):

 

TOP-3-ը, ինչպես եւ նախկինում, եզրափակում է օֆշորային Կիպրոսը, որտեղից 2020 թվականի առաջին եռամսյակում 43,7 մլն դոլար ընդհանուր ծավալի ներդրումներ են կատարվել (20,6% անկումից հասնելով 3,1 անգամ աճի), որից՝ 13,7 մլն դոլար ՕՈՒՆ (տարեկան աճի կտրուկ արագացմամբ ՝ 2,1% - ից մինչեւ 3,5 անգամ):