14:48
 Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2020 14:48
Ալինա Հովհաննիսյան

ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն թվային լուծումների մրցույթ է հայտարարել

ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն թվային լուծումների մրցույթ է հայտարարել

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն թվային լուծումների մրցույթ է հայտարարել: Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Տիգրան Սարգսյանը:

 

Նրա խոսքով ՝ հիմնադրամը ստեղծվել է եվրասիական տարածքում որոշակի թվային նախագծերի իրականացման նպատակով՝  ուղղված են ինտեգրման խորացմանը, որոնք կառաջարկվեն ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի, անհատ ձեռնարկատերերի կողմից:

 

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ հայտարարված մրցույթի շրջանակներում օգոստոսի 20-ին հիմնադրամը դիմել է ԵԱԶԲ-ի անդամ երկրների կառավարություններին՝ տեղեկատվություն տրամադրել առկա թվային նախագծերի վերաբերյալ, որոնք իրենք համարում են հաջողված, և, նրանց կարծիքով, կարող են մասշտաբավորվել ողջ եվրասիական տարածքում: Դրա հետ մեկտեղ ազգային կառավարություններին ուղղված հարցումը վերաբերում է նաեւ նոր նախագծերին, որոնց իրականացման հարցում ԵԱԶԲ-ն կարող էր օգնություն տրամադրել:

 

Այսօրվա դրությամբ, Սարգսյանի խոսքով, իր նախագծերը տրամադրել է միայն ռուսական կողմը ։ Մրցույթին մասնակցելու հայտերը ներկայացնելու ժամկետը 1 ամիս է, որին կարող են մասնակցել եւ պետությունը, եւ մասնավոր հատվածը, եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք համապատասխան գիտելիքներ եւ իրավասություններ ունեն այդ ոլորտում:

 

Տիգրան Սարգսյանը նշել է, որ կախված նախագծի պահանջներից ՝ վերջիններիս աջակցության ձևը տարբեր է լինելու ։ Մասնավորապես, ըստ նրա, դա կարող է լինել դրամաշնորհ,  վարկ, մասնակցություն ձեռնարկությունների կապիտալներում և այլն։

 

Հիմնադրամի ղեկավարը նաեւ հայտնել է, որ թվային նախագծերի իրականացման համար հատկացվել է 10 մլն դոլար: Բացի այդ, տրամադրության տակ կան ԵԱԶԲ-ի վարկային հնարավորությունները, չի բացառվում նաեւ ազգային գերատեսչությունների միջոցների ներգրավումը, եթե խոսքը վերաբերում է վերազգային նախագծերին: