Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը կորոնավիրուսի համավարակի շրջանում վարկային արձակուրդներ է տրամադրել 550 հազար ֆիզիկական անձանց եւ շուրջ 17 հազար իրավաբանական անձանց, ինչի արդյունքում հետաձգվել են 1.3 տրիլիոն դրամի վարկային պարտավորություններ:
Այդ մասին սեպտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, նկատելով, որ եռամսյա վարկային արձակուրդների պատճառով բանկային համակարգ չի մուտքագրվել 100 մլրդ դրամ՝ վարկերի մարումների տեսքով։
"Արդյո՞ք բանկերը կարող են մշտապես կատարել ծախսերը՝ չսպասելով եկամուտների ներհոսքին: Մենք չենք կարող վտանգել համակարգի կայունությունը։ Եթե այս գործընթացը շարունակական լինի, ապա մենք կբախվենք խնդիրների", - հայտարարել է Մ.Գալստյանը, նկատելով, որ բանկային համակարգը չի կարող միայնակ դիմակայել այդ խնդիրներին։
Նշենք, որ Հայաստանում մարտի 16-ից կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում սահմանվել է արտակարգ դրություն, որը կվերացվի սեպտեմբերի 12-ից ՝ պահպանելով սահմանափակիչ միջոցները: Սակայն Հայաստանի բանկերը դեռեւս արտակարգ իրավիճակի նախաշեմին արդեն մարտի 13-ից հայտարարել են վարկային արձակուրդների մասին ՝ մարման ժամկետների հետ կապված:
Արմինֆո ԻԿ-ի պատրաստած Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի 30.06.2010 թ.տվյալներով, բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը գերազանցել է 4 տրլն դրամը (8.3 մլն դոլար), իսկ ակտիվները հասել են 6 տրլն դրամի (12.4 մլն դոլար): Ընդ որում, վարկերի տարեկան աճի 11% - ից մինչեւ 19% արագացումն ուղեկցվել է ակտիվների աճի 17%-ից մինչեւ 14% դանդաղմամբ՝ երկու դեպքում էլ խիստ թուլացած եռամսյակային աճով:
Զուգահեռաբար վերսկսվել է չաշխատող վարկերի աճը, եւ NPL-ի մասնաբաժինը վարկային պորտֆելում ել է II եռամսյակում' 8%-ից հասել է մինչեւ 8,3%, իսկ ակտիվներում' 5,2%-ից մինչեւ 6,3% (հաշվի առնելով անհուսալի վարկերը, որոնք ԿԲ-ն հաշվի չի առնում արտաբյուջետային ելքագրումների պատճառով): Ժամկետանց վարկերի ծավալի 8,2% աճը (եռամսյակային 10,1% աճի դեպքում), իր հերթին, թույլ չի տվել արագացնել շահույթի աճի տեմպերը. զուտ շահույթը, առաջին կիսամյակի արդյունքներով կազմելով 40,6 մլրդ դրամ (84,2 մլն դոլար), տարեկան 6% - ով աճել է՝ մեկ տարվա վաղեմության տեմպով:
Բարձր թունավորությամբ (կասկածելի և անհուսալի վարկերի գերակշռությամբ) աչքի են ընկել ոչ միայն սպառողական վարկերը, այլև ճյուղային պորտֆելները (առևտուր, հանրային ծառայություն/ծառայություններ, ագրոհատվածը և արդյունաբերական ոլորտը)։ Եվ դա ուղեկցվել է հաշվետու եռամսյակի համար առողջ (ստանդարտ) վարկերի մեծության 0,5% նվազմամբ (I եռամսյակում 5,1% աճից), տարեկան 15,3% աճի դեպքում, որը, ենթադրաբար, առավելապես ապահովված է վարկային արձակուրդների ժամանակ (մարտի 13-ից հունիս) պայմանագրերի վերակնքման եւ 1-ին եւ 2-րդ հակաճգնաժամային պետական ծրագրերին ակտիվ մասնակցության հաշվին: