Արմինֆո. <Ռոսկոսմոսը> 2019 թվականին ավարտել է Երեւանում <Կանոպուս-Վ> արբանյակներից երկրի զոնդավորման տվյալների ընդունման տիեզերական մոնիտորինգի կենտրոնի արդիականացումը։ Այս մասին տեղեկանում ենք պետական կորպորացիայի 2019 թվականի տարեկան հաշվետվությունից:
<Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի որոշման համաձայն՝ <Ռոսկոսմոս> պետական կորպորացիան 2019 թվականին ավարտվել է Երեւանում տիեզերական մոնիտորինգի կենտրոնի արդիականացման աշխատանքները՝ <Կանոպուս – Վ> տեսակի ռուսական տիեզերական սարքերից երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունման համար>, - ասված Է փաստաթղթում, փոխանցում է Իտերֆաքսը:
Ավելի վաղ Հայաստանը հայտարարել էր, որ մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ <Ռոսկոսմոս> տիեզերական գործունեության պետական կորպորացիայի աջակցությամբ տարբեր տիեզերական ծրագրերի իրականացմանը: Դրան պետք է օգներ <Ռոսկոսմոսի> հետ համագործակցության երկարաժամկետ ծրագիրը, որը նախատեսում է կապի արբանյակի գործարկում, Բյուրականի աստղադիտարանի արդիականացում, երկրի տարածքում ԳԼՈՆԱՍՍ կայանների տեղադրում։
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |