Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2020 14:14

Արդշինբանկն ամփոփել է Visa միջազգային վճարային համակարգի հետ կազմակերպած Առո՛ղջ եղեք ակցիայի արդյունքները

Արդշինբանկն ամփոփել է Visa միջազգային վճարային համակարգի հետ կազմակերպած Առո՛ղջ եղեք ակցիայի արդյունքները

Արմինֆո.Ակցիան տեղի է ունեցել 2020թ. հունիսի 10-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում և մեծ հետաքրքրություն է առաջացրել Արդշինբանկի քարտապանների շրջանում: Մրցանակները առողջության ապահովագրություն և բժշկական ծառայություններից օգտվելու վկայագրեր էին:

Ակցիայի հիմնական նպատակն էր խրախուսել բանկի հաճախորդներին կատարել գնումներ անկանխիկ եղանակով, ինչը համաճարակի դեմ պայքարի պայմաններում դարձել է կենսական անհրաժեշտություն: Ակցիային մասնակցել են Արդշինբանկի շուրջ 15,000 քարտապաններ, որոնց կողմից իրականացվել են շուրջ 100,000 անկանխիկ գործարք՝ ակցիայի պայմաններին համապատասխան: Հիշեցնենք, որ ակցիայի կանոններով Արդշինբանկի VISA քարտերով ամենամեծ քանակությամբ 2000 դրամ և ավել գումարով անկանխիկ գործարքներ կատարած 10 հաճախորդները ստանում են տարեկան առողջության ապահովագրության վկայագրեր: Կախված զբաղեցրած մրցանակային տեղից, ապահովագրական գումարը մեծանում է և կազմում է 3 մլն դրամից մինչև 8մլն դրամ առաջին տեղի համար: Ապահովագրական փաթեթը ներառում է ամբուլատոր և ստացիոնար բուժում, վիրաբուժական վիրահատություններ, դեղորայքի ձեռքբերում և այլն: Այն դեպքում, եթե հաղթողն արդեն իսկ ապահովագրված է, ապա առողջության ապահովագրությունը հնարավոր կլինի փոխանցել նրա ընտանիքի անդամին՝ կնոջը, ամուսնուն կամ երեխային:

Բացի այդ, ակցիայի 50 մասնակիցները, ովքեր իրենց Վիզա քարտերով առաջին անգամ էին իրականացնում անկանխիկ գործարքներ և ակցիայի ընթացքում կատարել են ամենաշատ քանակով 50,000 դրամ և ավել գումարի չափով անկանխիկ գործարքները, կստանան 20,000 դրամի ցանկացած բժշկական ծառայությունից օգտվելու վկայագրեր:

Մենք գոհ ենք ակցիայի արդյունքներից: Արդյունքներն ամփոփվել են և հաղթած հաճախորդների հետ կապ է հաստատվել՝ նրանց շնորհավորական նամակներ և մրցանակային վկայագրերն ուղարկելու համար: Ակցիայի 1-ին հաղթողը կստանա առողջության ապահովագրություն մեկ տարի ժամետով, որով կարող է հատուցվել մինչև 8մլն ՀՀ դրամի մատուցված բժշկական ծառայությունների դիմաց, 2-րդ և 3-րդ տեղերի համար յուրաքանչյուր մինչև 5 մլն դրամի, 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած քարտապանների դեպքում մինչև 4 մլն դրամի, և, վերջապես, մնացած 4 մասնակիցների ապահովագրական պոլիսներով նախատեսած են մինչև 3 մլն դրամ հատուցման գումար: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանցից, ովքեր մասնակցել են ակցիային և աջակցել երկրում անկանխիկ վճարումների համակարգ զարգացնելու մեր ձգտմանը - իրադարձությունը մեկնաբանել է Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
29.10.2020
RUB6.21-0.10
USD493.150.44
EUR578.32-0.37
GBP641.592.69
CAD370.12-1.99
JPY47.370.09
CNY73.32-0.01
CHF540.910.66



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000