Արմինֆո. Երեւանի մետրոյի նոր կայարանի շինարարությունն ամբողջությամբ կֆինանսավորվի Հայաստանի պետական բյուջեի միջոցների հաշվին:
Այդ մասին սեպտեմբերի 14-ին լրագրողներին հաղորդել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նրա խոսքով, նախագծի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 35 մլն դոլար, որը համաձայնել է տրամադրել Հայաստանի կառավարությունը: Նախկինում ծրագրի իրականացման համար նախատեսվում էր ներգրավել մասնավոր ներդրողների, սակայն այն պայմանները, որոնք նրանք առաջարկել էին, անբարենպաստ էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ պետության համար։
Այդ առնչությամբ, թե քաղաքապետարանը, թե կառավարությունը ընդհանուր հայտարարի են եկել, որ նախագիծն ամբողջությամբ կֆինանսավորվի պետական միջոցներով։ Քաղաքապետն ընդգծել է, որ ներկայում մշակվում են նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման մրցույթի պայմանները: Հաղթողին որոշելուց և նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայությունից հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների կատարման կապալառուների բացահայտման մրցույթ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, հաղորդել էր, որ 2020 թվականի ընթացքում կառավարությունը կկողմնորոշվի մետրոյի նոր կայարանների շինարարության մեխանիզմների առնչությամբ: Սուրեն Պապիկյանը հիշեցրել է, որ Երեւանի մետրոյի գործող կայարանների արդիականացմանը պետական բյուջեից 2 մլրդ դրամ է ուղղորդվել: Այսօրվա դրությամբ յուրացվել է այդ միջոցների միայն 14 տոկոսը, ինչը կապված է կորոնավիրուսի տարածման հետ ։ Նա հույս էր հայտնել, որ ընթացիկ տարում շինարարական աշխատանքները կվերսկսվեն։ Դրանք կատարում է իսպանական ընկերությունը, որը հաղթել է մրցույթում։ Սակայն նախագծի իրականացման ժամանակ արդեն ակնհայտ է գրունտային ջրերի կուտակումների հետ կապված խնդիրը, ընդ որում, խոսքը, նույնիսկ, փոքր գետի մասին է։ Այս հարցի լուծումը թույլ կտա ակտիվացնել շինարարության գործընթացը։ Նշենք, որ ներդրողների հետ ավելի վաղ քննարկվել էր կայարանի եւ Հրազդան գետի վրա կամրջի կառուցման նախագիծը: Նույնիսկ, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ներդրողը կֆինանսավորի տվյալ ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման բոլոր աշխատանքները։ Դրանից հետո, ելնելով հարցի գնից, նախատեսվում էր սկսել շինարարությունը։ Բիզնես մոդելի հիման վրա, որն առաջարկել էր ներդրողը, ապագա կայարանի կողքին նախատեսվում էր գործարկել բիզնես կենտրոն եւ առեւտրի կենտրոն:
Հիշեցնենք, որ մետրոյի 1 կմ գծին բաժին է ընկնում միջինը 1 մլն դոկար ներդրում: Սակայն նոր կայարանի դեպքում գումարը կարող է լինել շատ ավելի փոքր, քանի որ աշխատանքների զգալի ծավալն արդեն կատարվել է նախորդ տարիներին։
Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հիմնադրվել է 1981թվին: Ընդհանուր առմամբ, Երևանում գործում է մետրոյի 10 կայարան ՝ 13,4 կմ ընդհանուր երկարությամբ ։