
Արմինֆո. Այսօրվա դրությամբ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ ԵԱՏՄ տարածքում կանոնավոր ավիափոխադրումներ չկան։ Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա հավաստմամբ, ԵԱՏՄ-ում ավիափոխադրումների հարցերով միասնական մեխանիզմների ձեւավորման կհանգեն հոկտեմբերի 8-9-ը: "Տվյալ խնդրի լուծման միասնական մեխանիզմի ձևավորման համար առավել արդյունավետ է ԵԱՏՄ հարթակը, որն ունի խնդրի լուծման համար անհրաժեշտ բոլոր գործիքները: Այդ հարցը մեր օրակարգում է եւ կքննարկվի վաղը", - նկատել է Գրիգորյանը։
Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները ցանկություն ունեն լուծել այդ հարցը։ "Կորոնավիրուսի թեստերի նույնականացման հետ կապված անհրաժեշտ կլինի իրականացնել թվայնացման աշխատանքներ եւ ստեղծել բոլոր անհրաժեշտ հավելվածները", - եզրափակել է Գրիգորյանը: