
Արմինֆո.IDBank-ն ու Idram-ը համատեղ նոր ակցիա են մեկնարկել․ այսուհետ կատարված գնումների ու ստացած ծառայությունների դիմաց Idram հավելվածով QR/NFC անհպում վճարում իրականացնելիս կարող ես ստանալ գործարքի 5%-ի չափով հետվճար՝ cashback։
Սեպտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Idram հավելվածով կատարի՛ր ամսական 8 և ավել QR/NFC վճարում, որպես վճարման միջոց ընտրի՛ր քո IDBank-ի հաշիվը, քարտը կամ Rocket line սահմանաչափը և ստացի՛ր cashback քո կատարած վճարումների գումարի 5% չափով։
Cashback-ը մուտքագրվում է հաճախորդի այն հաշվեհամարին/քարտին, որով իրականացվել է վճարումը, Rocket line-ի դեպքում՝ հաճախորդի ՀՀ դրամով քարտին, իսկ դրա բացակայության դեպքում՝ ՀՀ դրամով ընթացիկ հաշվին։
IDBank-ն ու Idram-ը շարունակում են խրախուսել անհպում վճարումները․ դրանք հարմար են, ապահով և նորարար։ Idram-ով QR/NFC վճարումներ արդեն կարելի է կատարել 3300-ից ավելի վաճառակետերում, այդ թվում՝ սուպերմարկետներում, դեղատնային և առաքման գրեթե բոլոր ցանցերում, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների այլ վաճառակետերում։
Եթե IDBank-ի հաճախորդ ես, բայց դեռ չունես Idram, ներբեռնիր հավելվածը և ակցիայից օգտվելու համար անպայման սինքրոնացրու հաշիվներդ։
Իսկ եթե դեռ չունես IDBank-ի քարտ կամ հաշիվ, ապա կարող ես Idram հավելվածով անցնել հեռավար նույնականացում և առցանց պատվիրել IDBank-ի ցանկացած քարտ։
Ակցիայի բոլոր մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ։
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

