Արմինֆո.Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի «Երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների» վարկանիշը՝ B3-ից B2․ հեռանկարը՝ կայուն։
Գործակալությունը փոփոխել է նաև երկարաժամկետ գործընկերային ռիսկերի գնահատման (CRR) վարկանիշը՝ B2-ից բարձրացնելով B1-ի։ Բանկի վարկարժանության հիմնական գնահատականը (BCA)՝ B2 է, իսկ երկարաժամկետ գործընկերային ռիսկերի գնահատականը՝ B1(cr)։
IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով նման գնահատականի հիմք է հանդիսացել Բանկի վարկային պորտֆելի բարելավումը, ընդհանուր կայունությունն ու իրացվելիության բարձր մակարդակը։
«Այսպիսով, ըստ Moody’s-ի գնահատականի, ռիսկերի նվազման ֆոնին Բանկն ունի զարգացման կայուն հեռանկար։ Դա նշանակում է, որ առաջիկայում IDBank-ը կշարունակի մնալ բավականաչափ իրացվելի և ըստ մեր կանխատեսումների կունենա կայուն աճ», - ասել է Արման Ասատրյանը։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |