Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2020 18:36
Ալինա Հովհաննիսյան

CyHub Armenia-ի վեբինարի հյուրը կլինի Mr. Robot սերիալի տեխնիկական խորհրդատու Ռայան Կազանչյանը

CyHub Armenia-ի վեբինարի հյուրը կլինի Mr. Robot սերիալի տեխնիկական խորհրդատու Ռայան Կազանչյանը

Արմինֆո.CyHub Armenia նախաձեռնության ներքո, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ISTC-ի, CISCO-ի և IBM-ի աջակցությամբ, մեկնարկում է վեբինարների շարք՝ կիբեռանվտանգության հայաստանյան և միջազգային առաջատար փորձագետների ներգրավմամբ:

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 18-ին ժամը 16:00-ին կկայանա այս շարքի առաջին վեբինարը՝ կիբեռանվտանգության միջազգային փորձագետ և խորհրդատու,  Facebook-ի անվտանգության ինժեներ Ռայան Կազանչյանի հետ:

 

«Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի մի շարք թեմաների, այդ թվում՝

ինչպես սկսել կարիերա տեղեկատվական անվտանգության ոլորտում, խորհուրդներ ստարտափներին՝ կիբեռանվտանգության հագեցած շուկա մուտք գործելու համար եւ այլն: Կազանչյանը նաեւ կպատմի Mr. Robot հեռուստասերիալում անվտանգության խորհրդատուի իր աշխատանքի փորձառության մասին:

 

Հավելենք, որ հանդիպման մասնակիցները կստանան բանախոսին հարցեր ուղղելու հնարավորություն: Մասնակցության եւ հարցեր ուղղելու համար հարկավոր է նախապես գրանցվել այստեղ:

 

Ռայան Կազանչյանը Tanium տեխնոլոգիական ընկերության նախկին գլխավոր տեխնիկական տնօրենն է: Ոլորտում ավելի քան 18 տարվա փորձ ունեցող հայազգի մասնագետը որպես տեխնիկական խորհրդատու մասնակցել է Mr. Robot հանրահայտ սերիալի 2-րդ եւ 3-րդ եթերաշրջանների նկարահանումներին», - ասվում է հաղորդագրությունում: