Արմինֆո.Այսօր Արդշինբանկում կայացավ Բանկի Նախաորակավորման ծրագրի մասնակիցների ավարտական հավաստագրերի շնորհման հանդիսավոր արարողությունը: Այս ծրագրի բոլոր մասնակիցները բարեհաջող կերպով անցել են իրենց ուսուցումը մասնաճյուղերում, ուսուցման ավարտին գնահատվել են դրական և արդյունքում բոլոր 15 մասնակիցներին ներկայացվել է Արդշինբանկում աշխատանքի առաջարկ։
Արդշինբանկը մեկնարկել է Նախաորակավորման ծրագիր 2016թ-ից` նպատակ ունենալով նպաստել երիտասարդ մասնագետների առաջխաղացմանը և պատրաստել բանկային ոլորտում մրցունակ և բարձրակարգ մասնագետներ: Ծրագիրն ավարտած ավելի քան 200 մասնակիցներ համալրել են Արդշինբանկի տարբեր ստորաբաժանումների թափուր հաստիքները:
«Մենք ողջունում և խրախուսում ենք բոլոր երիտասարդներին, ովքեր ցանկություն են հայտնում մասնակցել Բանկի Նախաորակավորման ծրագրին և ծանոթանալ բանկային գործընթացներին, ստանալ գործնական գիտելիքներ և միանալ Արդշինբանկի թիմին: Լինելով Հայաստանի խոշորագույն բանկերից և գործատուներից մեկը, համավարակի արդյունքում ստեղծված տնտեսական այս իրավիճակում, մենք այսպիսով նպաստում ենք երիտասարդության զբաղվածության խնդիրների լուծման և մրցունակ կադրերի պատրաստման գործին:»,- նշեց Գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը:
Այսօր Բանկում մեկնարկել են Նախաորակավորման ծրագրեր Արարատ, Ախուրյան, Դիլիջան, Եղվարդ, Մարտունի, Սիսիան, Վեդի, Տաշիր և Քաշաթաղ մասնաճյուղերում:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ https://www.ardshinbank.am/vacancies հղումով:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |