Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020 20:10
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ. 2020 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների շրջանառությունն ավելացել է 24 տոկոսով

Վարչապետ. 2020 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների շրջանառությունն ավելացել է 24 տոկոսով

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2020 թվականի առաջին կիսամյակում 2019թ․նույն ժամանակահատվածի համեմատ շրջանառությունը աճել է 24%-ով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2020 թվականի առաջին կիսամյակում 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել են հետեւյալ ցուցանիշները․

• Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով` $142 մլն-ից հասնելով $176 մլն-ի
• Ոլորտում աշխատողների քանակը աճել է 13%-ով՝ 14 533-ից հասնելով 16 442-ի
• Ոլորտում ակտիվ կազմակերպությունների քանակը աճել է 11%-ով՝ 1007-ից հասնելով 1118-ի», - գրել է Նիկոլ Փաշինյանը: