Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2020 թվականի օգոստոս ամսվա ցուցանիշները:
Մասնավորապես, 2020 թվականի օգոստոսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 618 հազար, ինչը 2020 թվականի հուլիսի համեմատ` ավելի է շուրջ 5 հազարով, իսկ 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատությամբ` 13.4 հազարով:
Միաժամանակ, 2020 թվականի օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 202 հազար դրամ` նախորդ տարվա 188 հազար դրամի փոխարեն:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |