
Արմինֆո.ԱԿԲԱ Բանկը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գործարկել է Բանկի 61-րդ՝ «Մեղրի» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի ԱԿԲԱ Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ փաթեթը:
«Այստեղ կարող ենք զարգացնել նորարարական գյուղատնտեսություն, որը տեղի բնակչությանը հնարավորություն կտա իրենց հայտնի մրգերով ու արտադրանքներով ներկա լինել ոչ միայն Հայաստանի շուկայում, այլ նաև՝ Ռուսաստանում և այլ երկրներում։ Այստեղ մատուցելու ենք բանկի գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական բոլոր պրոդուկտները, ծառայությունները, ինչպես նաև ինովացիոն տեխնոլոգիաներով հասանելի կդառնանք ու կնպաստենք նորարարական գյուղատնտեսության զարգացմանը։ Մարզը մեծ պոտենցիալ ունի ու համագործակցելով տեղի ֆերմերների հետ՝ կարող ենք լուրջ խնդիրներ լուծել»,– նշել է ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
Նորաբաց մասնաճյուղում կգործի 24/7 Express Banking-ի սրահ, որտեղ քաղաքացիները կարող են շուրջօրյա գործարքներ կատարել՝ կոմունալ վճարել, վարկ մարել, ավանդ համալրել, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին և օգտվել բանկի տարբեր այլ ծառայություներից։ Բացման կապակցությամբ «Մեղրի» մասնաճյուղի հաճախորդները մինչև նոյեմբերի 14-ը հնարավորություն ունեն 12-24 ամսով ներդնել դասական և ընտանեկան ավանդ՝ արտոնյալ պայմաններով։ Իսկ ArCa Business և Visa Business քարտերը կտրամադրվեն առանց քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարի՝ քարտի գործողության ամբողջ ընթացքում:
Մանրամասն՝ տեսանյութում:
RUB | 4.72 | 0.01 |
USD | 382.09 | -0.43 |
EUR | 442.04 | -0.69 |
GBP | 501.45 | -1.10 |
CAD | 272.59 | -0.05 |
JPY | 24.67 | -0.13 |
CNY | 53.68 | -0.05 |
CHF | 477.91 | 0.95 |

