
Արմինֆո. Ամերիաբանկն ընդլայնեց իր թվային ծառայությունների շրջանակը ևս մեկ հարմարավետ գործիքով՝ հնարավորություն տվեց իր հաճախորդներին հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին օնլայն ռեժիմում:
Բանկի հաճախորդները կարող են Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով 24/7 ռեժիմում հետևել ելքային փոխանցումների ընթացքին, ստանալ ամբողջական տեղեկություն գումարը շահառուի բանկ հասնելու վերաբերյալ` առանց հավելյալ հարցումներ կատարելու:
Առաջինը Հայաստանում ներդնելով SWIFT global payment innovation (gpi) ծառայությունը և մեկ տարի առաջ SWIFT միջազգային կազմակերպության կողմից ճանաչվելով gpi-հարթակի լիիրավ անդամ՝ Ամերիաբանկն այսօր արդեն նոր հնարավորություն է ստեղծել իր հաճախորդների համար ինքնուրույն հետևելու իրենց փոխանցումների ընթացքին: SWIFT gpi համակարգը ներառում է նաև միջազգային փոխանցումների ընթացքի վերահսկման այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են՝ միջանկյալ/թղթակից բանկերի կողմից փոխանցման կասեցումը և փոխանցման մերժումն ու վերադարձը:
RUB | 4.86 | -0.01 |
USD | 378.89 | -1.10 |
EUR | 440.42 | -0.90 |
GBP | 508.05 | -1.36 |
CAD | 272.84 | -0.69 |
JPY | 23.99 | -0.04 |
CNY | 54.41 | -0.11 |
CHF | 474.32 | 0.28 |

