Արմինֆո. Համաշխարհային բանկը (ՀԲ) եւ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2020 թվականի համար կանխատեսում են Թուրքիայի տնտեսության ավելի խորը անկում՝ քան Ադրբեջանի ՀՆԱ-ի: 2020 թվականին համաշխարհային տնտեսության հեռանկարների հունիսյան կանխատեսումների համաձայն, Թուրքիայի տնտեսությունը ՀԲ-ի գնահատմամբ կարձանագրի 3,8 տոկոս անկում, իսկ ԱՄՀ-ի սպասումների համաձայն, անկումն ավելի մեծ կլինի՝ 5%:
Ընդ որում, Համաշխարհային բանկը իր հունիսյան կանխատեսման մեջ 2020 թվականի համար կանխատեսում է Ադրբեջանի տնտեսության 2,6 տոկոս անկում, իսկ ԱՄՀ-ն դեռ ապրիլյան կանխատեսման մեջ ակնկալում էր Ադրբեջանի ՀՆԱ-ի 2,2 տոկոս անկում:
Հարկ է նշել, որ այդ կանխատեսումները ներկայացվել են Արցախի Հանրապետության դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ռազմական գործողություններից շատ առաջ, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան և այժմ շարունակվում են։ Դժվար չէ ենթադրել, որ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի նոր կանխատեսումներում, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսությունների համար 2020 թվականի բացասական սպասումները ավելի կխորանան, ինչի հետեւանքով նաեւ 2021 թվականի հեռանկարները կարող են վերանայվել երկարաժամկետ ռեցեսիայի ուղղությամբ:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով, Ադրբեջանի ՀՆԱ-ի փաստացի աճը 2019 թվականին կազմել է 2,2 տոկոս, իսկ Թուրքիայի տնտեսության աճը 2019 թվականին հայտնվել է 2010 թվականից ի վեր ամենացածր մակարդակում՝ լճացման 0,9 տոկոս՝ 2017-2018 թվականներին աճի ՝ 7,5 տոկոսից մինչեւ 2,8 տոկոս կտրուկ դանդաղումից հետո:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |