Արմինֆո. Համաշխարհային բանկը (ՀԲ) էլ ավելի է վատթարացրել Ադրբեջանի 2020 թվականի ՀՆԱ - ի կանխատեսումը՝ մինչև 4,2 տոկոս անկում ՝ նախկինում ակնկալվող 2,6 տոկոսից: Այդ մասին նշվում է ՀԲ-ի ՝ հոկտեմբերի 7-ին հրապարակված "Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսության զարգացման հեռանկարները" նորացված զեկույցում։
Ադրբեջանի վերաբերյալ ՀԲ - ի այս զեկույցում նշվում է, որ երկրի ՀՆԱ-ի կառուցվածքում 2020 թվականին անկման վիճակում կհայտնվեն արդյունաբերական հատվածն ու ծառայությունների ոլորտը՝ 4,4-5 տոկոս, իսկ ագրոհատվածի աճը խիստ կդանդաղի՝ մինչեւ 1,5 տոկոս:
"ՕՊԵԿ + կրճատ քվոտայի պահպանումը 2020 թվականին կհանգեցնի էներգետիկայի ոլորտում արտադրության 5-տոկոսանոց անկման։ Ոչ էներգետիկ հատված, ամենայն հավանականությամբ, կկրճատվի 3,6 տոկոսով, որն արտացոլում է ծառայությունների ոլորտում դեպրեսիան եւ գյուղատնտեսության աճի դանդաղումը՝ երաշտի պատճառով: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա համախառն պահանջարկը, ինչպես սպասվում է, կթուլանա, մինչդեռ տնային տնտեսությունների իրական եկամուտները կնվազեն, իսկ կորպորատիվ հատվածի ֆինանսական սահմանափակումները կմնան կոշտ", - նշվում է ՀԲ-ի զեկույցում:
ՀԲ-ի կանխատեսմամբ ՝ Ադրբեջանում 2020 - ին անկում կապրի նաեւ մասնավոր սպառումը՝ 5,2 տոկոսով, արտահանումը եւ ներմուծումը, համապատասխանաբար, 6,4 տոկոսով եւ 10,5 տոկոսով:
Ադրբեջանում գնաճի վերաբերյալ Համաշխարհային բանկը 2020 թվականին ակնկալում է մինչեւ 3,3 տոկոս աճ, ինչը ցածր է 4 տոկոս նպատակային շեմից(+/-2):
Ընթացիկ հաշվի սալդո հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ, ՀԲ-ի կանխատեսումներով, Ադրբեջանում 2019թ. դրական մակարդակից կնվազի մինչեւ մինուս 0,7 տոկոս՝ նավթի արտահանման նվազմամբ պայմանավորված:
ՀԲ-ն կանխատեսում է, որ Ադրբեջանի 2020 թվականի պետբյուջեն կփակվի ՀՆԱ 7,5 տոկոս դեֆիցիտով (2019թ. պրոֆիցիտի դիմաց)՝ դեֆիցիտի պահպանմամբ նաեւ 2021 թվականին: "Նավթի վաճառքից ստացված եկամուտների կտրուկ անկումը եւ ծախսերի կտրուկ աճը կարող են հանգեցնել բյուջեի դեֆիցիտի ավելացմանը, որը զգալի չափով կֆինանսավորվի Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից (SOFAZ) ստացվող փոխանցումների ավելացման հաշվին", - պարզաբանվում է ՀԲ-ի զեկույցում:
ՀԲ-ի կանխատեսումների համաձայն՝ Ադրբեջանի պետական պարտքը 2020 թվականին կավելանա մինչեւ ՀՆԱ-ի 19,6 տոկոսը՝ 2021-2022 թվականների հետագա աճով՝ մինչեւ ՀՆԱ-ի 20-20,6 տոկոս:
Համաշխարհային բանկը Ադրբեջանի հեռանկարները տեսնում է զգալի նվազեցնող ռիսկերի ենթակակա։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով, Ադրբեջանի ՀՆԱ-ի փաստացի աճը 2019 թվականին կազմել է ընդամենը 2,2 տոկոս: Նախորդ երեք տարիներին Ադրբեջանի տնտեսությունը դեպի աճ ելքի թույլ փորձեր էր անում ՝ 2016թ. 3,8% անկումից մինչեւ 2017թ. լճացման 0,1% և 2018թ. 1,4% չնչին աճ: