Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2020 13:20
Ալինա Հովհաննիսյան

ԵՏՀ Կոլեգիայի անդամ․ Վտանգավոր արտադրանքի անվանացանկն աճում է հսկայական տեմպերով

ԵՏՀ Կոլեգիայի անդամ․ Վտանգավոր արտադրանքի անվանացանկն աճում է հսկայական տեմպերով

Արմինֆո. Մեր առանցքային խնդիրներից է ԵԱՏՄ շուկայի պաշտպանությունը վտանգավոր և անորակ արտադրանքից։ Այս մասին հոկտեմբերի 8-ին Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոն։

 

Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին ՝ նախարարը նշել է, որ այսօրվա դրությամբ սուր է դրված նիկոտին պարունակող արտադրանքի հարցը։ <Որոշում է կայացվել նիկոտին պարունակող արտադրանքը ներառել միասնական ցանկում, և երկրներն աշխատում են այն ուղղությամբ, որ բացի ծխախոտային արտադրանքից, որի համար արդեն առկա է տեխնիկական կանոնակարգ, բոլոր երկրների համար սահմանել պահանջներ և նույն պայմանները ԵԱՏՄ շուկա այդ արտադրանքի մատակարարման մասով>, - ասել է Նազարենկոն:

 

Այս համատեքստում նա ընդգծել է, որ այդ արտադրանքի անվանացանկն աճում է հսկայական տեմպերով, քանի որ այսօր յուրաքանչյուր արտադրող ընդլայնում է իր տեսականին։ <Մեր խնդիրն է մշակել այնպիսի փաստաթուղթ, որպեսզի շուկայում բացառապես անվտանգ արտադրանք հայտնվի>,- նշել է  ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարարը ։

 

Հիշյալ արտադրանքի համար տեխնիկական կանոնակարգի մշակման ժամկետների մասին հարցին ի պատասխան՝ Նազարենկոն ընդգծել է, որ փաստաթուղթը, համաձայն պայմանավորվածության, պետք է պատրաստ լինի 2022 թվականին: <Հուսով ենք, որ մասնագետները բոլոր երկրներից կմիանան եւ երկու տարվա ընթացքում մենք կունենանք այդ կանոնակարգը>, - եզրափակել է նա: