
Արմինֆո.Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստը։
Այն տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի կառավարությունների ղեկավարներ Միխայիլ Միշուստինը, Ասկար Մամինը, Ռոման Գոլովչենկոն։ Նիստին չի մասնակցում Ղրղզստանի կառավարության ղեկավար ` երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի պատճառով:
Օրակարգի համաձայն ՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները մտադիր են քննարկել միության գործունեությանն առնչվող հարցեր, այդ թվում` մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազնավարական ուղղությունների նախագիծը, էլեկտրոնային առևտրի կարգավորման և այլ հարցեր։
Հանդիպման մասնակիցները կքննարկեն նաև ԵԱՏՄ երկրներում կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համար համալիր ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։
Նախատեսվում է ներկայացնել միության նախորդ տարվա բյուջեի կատարողականն ու քննարկել 2021 թվականի բյուջեի նախագիծը: