Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և գործում է վեց ամիս ժամկետով:
Օրինագիծի հիմնավորման մեջ նշվում է․ <Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին սպառազինության մատակարարմամբ, տարածաշրջան վարձկան-ահաբեկիչների տեղափոխմամբ խարխլում են տարածաշրջանում կայունությունը և տապալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու դրան ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը>։
Նշենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2019 թվականին թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստանի տարածք տարեկան կտրվածքով աճել է 6,1 տոկոսով ՝ մինչև 268 մլն դոլար: 2020 թվականի 8 ամիսների արդյունքներով Հայաստանը թուրքական ծագման ապրանքների ներմուծումը կրճատել է 14,2 տոկոսով ՝ մինչև 139,1 մլն դոլար։
![]() | 4.88 | -0.01 |
![]() | 384.26 | -0.20 |
![]() | 452.58 | -0.89 |
![]() | 524.44 | -0.77 |
![]() | 282.69 | -0.27 |
![]() | 26.62 | -0.11 |
![]() | 53.65 | -0.04 |
![]() | 484.14 | -0.98 |