Արմինֆո. Հայաստանը շարունակում է ժամանակին և առանց խոչընդոտների կատարել պետական պարտքի սպասարկումը. արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը չի ազդել պարտքի կառավարման վրա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ ներգրավվում է նոր պարտք, թողարկվում են նոր պետական պարտատոմսեր, որոնք ծրագրված են եղել դեռևս ամիսներ առաջ։ Ֆինանսների նախարարությունը վստահեցնում է, որ միջազգային վարկատուները պատրաստ են Հայաստանին տրամադրել այնքան գումար, որքան անհրաժեշտ կլինի։
ՀՀ Ֆինանսների նախարարության տվյալներով, սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 7.855 մլն դոլար, ինչը տարեսկզբի համեմատ բարձր է 7,3% - ով կամ 533 մլն դոլարով։ Արտաքին պարտքը տարեսկզբի համեմատ աճել է 3,3% - ով՝ կազմելով 5.977 մլրդ դոլար, ներքին պարտքը՝ 22,2% - ով, մինչև 1.878 մլրդ դոլար։
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |