Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2020 17:18
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը կոչ է անում քաղաքացիներին չխոչընդոտել նախկինում ներմուծված թուրքական ապրանքների իրացմանը

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը կոչ է անում քաղաքացիներին չխոչընդոտել նախկինում ներմուծված թուրքական ապրանքների իրացմանը

Արմինֆո.Գործարարները, որոնք մինչ ռազմական իրադարձությունները մեծ քանակությամբ թուրքական արտադրության ապրանքներ են ներմուծել, այսօր դժվարությունների են հանդիպում դրանց իրացման առնչությամբ:

Այդ մասին ասվում է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) հայտարարության մեջ։ "Բոյկոտելով թուրքական ապրանքները, որոնք արդեն Հայաստանում են, մենք, առաջին հերթին, ծանր կացության մեջ ենք դնում հայ ներկրողներին, որոնցից շատերը վարկային պարտավորություններ ունեն", - նշված է հայտարարությունում: Այդ համատեքստում ԱԳՄ-ը կոչ է անում քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ և չխոչընդոտել արդեն ներկրված ապրանքների իրացմանը։ "Կոչ ենք անում տեղական արտադրողներին եւ գործարարներին, որոնք մինչ այդ աշխատել են թուրքական շուկայի հետ, որքան հնարավոր է շուտ նախաձեռնություն դրսեւորել եւ նոր գործարար կապեր հաստատել, համագործակցել արտասահմանյան նոր շուկաների հետ 'հայ սպառողների պահանջները լիարժեք բավարարելու համար", - ասվում է հայտարարության մեջ: