Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2020 16:06
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Հայաստանը պետք է մտնի տնտեսական մեխանիզմ, որտեղ տեղական արտադրությունը ներմուծումից ավելի շահավետ կլինի

Փորձագետ. Հայաստանը պետք է մտնի տնտեսական մեխանիզմ, որտեղ տեղական արտադրությունը ներմուծումից ավելի շահավետ կլինի

Արմինֆո. Եթե տարբեր երկրներից ներկրվող բոլոր ապրանքների համար հավասար պայմաններ լինեին, ապա թուրքական ապրանքներն այդքան լայն ներկայացվածություն չէին ունենա հայկական շուկայում։ Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։

 

Նա նշել է, որ անցյալ տարի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է մինչեւ 270 մլն դոլարի: "Թուրքիան մեր 7-րդ առեւտրային գործընկերն է", - ընդգծել է նա: Տնտեսագետը նշել է, որ ժամանակին պետմարմինները ստեղծել են մի համակարգ, որը լրացուցիչ արտոնություններ է նախատեսում Թուրքիայից ներկրվող ապրանքների համար, ինչը օրենքից դուրս էր և կոռուպցիոն լուրջ ռիսկեր էր պարունակում: "Եվ միշտ էլ պետական ապարատն օգտագործել է այդ մեխանիզմները", - նկատել է Խաչատրյանը։

 

8 ամսում Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը, փորձագետի խոսքով, կազմել է 139 մլն դոլար, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ցածր է 13 տոկոսով: Նրա կարծիքով, անկումը կշարունակվի նաեւ հաջորդ 2 ամիսներին, սակայն դա ավելի շատ կապված կլինի ոչ թե ռազմական գործողությունների, այլ կորոնավիրուսի հետ: Հայաստանը,  Խաչատրյանի ասելով, Թուրքիայից ներկրում է 875 անուն տարբեր տեսակի ապրանքներ՝ սկսած գյուղատնտեսական արտադրությունից, վերջացրած արդյունաբերական հատվածի արտադրանքով։ Մինչդեռ, ներմուծման առյուծի բաժինը  ցիտրուսային մրգերն են: Փորձագետի կարծիքով՝ դժվարություն չի ներկայացնի թուրքական ցիտրուսի փոխարինումը որևէ այլ երկրի, մասնավորապես, Հունաստանի մրգելով։ "Բայց կան այնպիսի ապրանքներ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել: Դրանք շինանյութն ու հումքն են։ Որովհետև թեթև արդյունաբերության զարգացումը, որն այսօր տեղի է ունենում Հայաստանում, պայմանավորված է Թուրքիայից ներկրվող հումքով։ Թե մեր գործարարներին, թե մեր կառավարությանը, այդ առումով լուրջ աշխատանք է սպասվում", - ասել է նա, նշելով, որ այլընտրանք կարող է ծառայել ԵԱՏՄ, ԱՊՀ շուկան։

 

Ավելի վաղ, ըստ փորձագետի, դրանում տնտեսական նպատակահարմարություն չկար՝ կոռուպցիոն համակարգերի առկայության պատճառով: Ոչ ոք չէր մտածում Իրանից հումք բերելու և արտադրություն սկսելու մասին, քանի որ էժան թուրքական էր ներկրվում, ինչը մրցակցությունից դուրս էր մղում մյուսներին ։

Այսօր, ինչպես ասել է տնտեսագետը, պետք է մտածել այն մասին, թե ինչպես օգնել և ինչ անել այն գործարարներին, ովքեր իրենց բիզնեսը կապել են Թուրքիայի հետ։ "Մենք պետք է խնդիր դնենք մեր առջեւ, որը տեխնոլոգիապես բարդ չէ եւ մեծ ծախսեր չի պահանջում: Կարծում եմ, որ անհրաժեշտ է միայն ներդնել տեխնոլոգիան եւ կազմակերպել արտադրությունը: Եթե դա երկար ժամանակ է պահանջի, ապա կարելի է փորձել հումք գտնել Չինաստանում կամ ԵԱՏՄ-ում։ Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները: Մենք պետք է մտնենք այնպիսի տնտեսական մեխանիզմ, որպեսզի տեղական արտադրությունը ավելի շահավետ լինի, քան ներմուծումը ։ Նույնը վերաբերում է գյուղմթերքին", - ասել է տնտեսագետը։

 

Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ առաջիկա 5 տարիների համար տնտեսության զարգացման տեսանկյունից առավել հեռանկարային կարող են լինել այնպիսի ոլորտները, ինչպիսիք են թեթեւ արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը եւ ռազմաարդյունաբերական համալիրը: