Արմինֆո. Պատերազմի պայմաններում և պետական կառավարման տարբեր մարմիններ փոխանցելու նպատակով ներկրվող ապրանքները չեն հարկվելու։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է ԱԱՀ-ի, ակցիզային եւ բնապահպանական հարկերի վճարումից ազատմանը։ "Այս կարգավորումները կապված են այն բանի հետ, որ շատ կազմակերպություններ եւ ֆիզիկական անձինք ռազմական գործողությունների սկզբից ի վեր ներմուծել եւ պետական կառավարման տարբեր մարմիններին են հանձնել ապրանքների լայն տեսականի", - ասել է Պողոսյանը:
Միաժամանակ, փոխնախարարը տեղեկացրել է, որ հետագայում կառավարությունը կհաստատի այն ապրանքների ցանկը, որոնցից այդ հարկատեսակները չեն գանձվում: Սակայն, քանի դեռ նման ցուցակ չի կազմվել, ըստ նրա, այդ արտոնությունները կիրառելի են ԵԱՏՄ երկրներում թողարկվող արտադրանքի բոլոր տեսակների նկատմամբ։ Պողոսյանն ընդգծել է, որ կառավարության ցուցակը կընդգրկի հումանիտար, ռազմական եւ բժշկական ապրանքներ:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |