Արմինֆո. Ռազմական գործողությունների հետեւանքով զոհված, անհետ կորած եւ հաշմանդամություն ստացած քաղաքացիներն ազատվում են վարկային պարտավորություններից: Այդ մասին հոկտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
"Այսուհետ բանկերն ու վարկային կազմակերպություններն առանց իրենց համար հարկային հետեւանքների կարող են ներել ռազմական գործողությունների արդյունքում զոհված, անհետ կորած, հաշմանդամության պատճառով աշխատունակությունը կորցրած քաղաքացիների, ինչպես նաեւ նրանց հետ փոխկապակցված ամուսինների, միասին ապրող ծնողների եւ երեխաների վարկային պարտավորությունները", - ասել է Պողոսյանը: Նա նշել է, որ այս օրինագիծը շատ ավելի լավն է, քան նախկինում գործողը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն տույժ-տուգանքներին, այլ՝ հիմնական գումարին:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |