Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2020 17:28
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի պետական պարտքի մակարդակը 2021 թվականին կնվազի 1.7 տոկոսային կետով

Հայաստանի պետական պարտքի մակարդակը 2021 թվականին կնվազի 1.7 տոկոսային կետով

Արմինֆո. ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը 2020 թվականին կհասնի 65 տոկոսի։ Այդ մասին նոյեմբերի 2-ին հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2021 թվականի բյուջեի նախագիծը։ Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ 2021 թվականին պետական պարտքի բաժինը կնվազի 1.7 տոկոսային կետով ՝ հասնելով երկրի ՀՆԱ-ի 63.2%-ին։

 

Կառավարության պարտքի սպասարկմանը 2021 թվականին, նախարարի խոսքով, ուղղորդվելու է 192 մլրդ դրամ' 4,6 տոկոս միջին կշռված տոկոսով: "Մենք պետք է մտահոգված լինենք պարտքի մակարդակով ոչ միայն այս պահին, քանի որ պարտքի բեռի գնահատումից է կախված միջոցների հետագա ներգրավման մեր հնարավորությունը: Եվ այստեղ պետք է հավասարակշռություն պահպանել և իրականացնել միջոցառումներ, որոնք ուղղված են դրա մակարդակը կառավարելի դարձնելուն", - ասել է նա։ Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով, սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.855 մլն դոլար, ինչը տարեսկզբի համեմատ բարձր է 7,3 տոկոսով կամ 533 մլն դոլարով: Արտաքին պարտքը տարեսկզբի համեմատ աճել է 3,3 տոկոսով, կազմելով 5.977 մլրդ դոլար, ներքին պարտքը' 22,2 տոկոսով' մինչեւ 1.878 մլրդ  դոլար: