
Արմինֆո. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ծանր բեռ կլինի Հայաստանի ողջ էներգահամակարգի համար։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով, այդ պատճառով էլ այսօր դժվար է խոսել էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության հնարավորությունների մասին: Նա մատնանշել է "Հայաստանի էլեկտրական ցանցերից" ստացված դրական ազդակները, որն իր ներդրումային ծրագրի շրջանակներում մտադիր է նվազեցնել համակարգի կորուստները, ինչպես նաեւ կրճատել ծախսերը: "Հաշվի առնելով այս բոլոր գործոնները՝ դեկտեմբերի 15-20 - ը պատկերը կպարզվի", - ընդգծել է ՀԾԿՀ ղեկավարը: