Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2020 14:01
Ալեքսանդր Ավանեսով

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ ծնունդը. 25 տարի առաջ վերագործարկվեց ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ ծնունդը. 25 տարի առաջ վերագործարկվեց ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը

Արմինֆո.1995 թվականի նոյեմբերի 5-ին,  վեց ու կես տարվա դադարից հետո վերագործարկվեց հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը: Հայկական ԱԷԿ-ի վերագործարկման որոշումն օգնեց Հայաստանին հաղթահարել 90-ականների էներգետիկ ճգնաժամը երբ երկիրն, ի թիվս այլ խնդիրների, ուներ էլեկտրաէներգիայի սուր դեֆիցիտ:

 

«Հայկական ԱԷԿ-ի աշխատանքների վերագործարկումը վառ ապացույցն է այն բանի, որ ԱԷԿ-ը Հայաստանի էներգետիկ անկախության և անվտանգության իրական երաշխավորն է: Այսօր Հայաստանի ԱԷԿ-ի մասնաբաժինը հանրապետության էներգահամակարգում մոտենում է 40%-ի: Միջուկային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար: Բացի այդ, տարածաշրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված, արժե նշել, որ ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովումը, որպես տարածաշրջանում միակ գործող ԱԷԿ-ի, մեր առաջնահերթությունն է և բխում է տարածաշրջանային անվտանգության շահերից: Տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովումը թույլ կտան ավարտել աշխատանքները հաստատված ժամկետներում և հաջողությամբ երկարաձգել կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ.», - նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

 

Սա եզակի դեպք է համաշխարհային պրակտիկայում, որ ԱԷԿ-ը լիակատար դադարից հետո կրկին միացված լինի էներգահամակարգին այդքան երկար դադարից հետո։ Հայկական ԱԷԿ-ի վերագործարկման բոլոր աշխատանքները կատարվել են սեղմ ժամկետներում՝ 2.5 տարվա ընթացքում։ Արդեն հետազոտության փուլում պարզվել է, որ առաջին էներգաբլոկը վերականգնման ենթակա չէ կոռոզիոն վնասման պատճառով։ Երկրորդը հաջողվել է վերականգնել շնորհիվ ռեակտորի կորպուսի ներքին մակերեսի մետաղի որակի, որն ունի հակակոռոզիոն պողպատից երկշերտ պաշտպանիչ ձուլվածք: Դրա շնորհիվ էլ պահպանվել է ռեակտորի կորպուսը չգործարկվելու ժամանակ: Ընդհանուր առմամբ, կայանում իրականացվել է համակարգերի և սարքավորումների ամբողջական հետազոտություն, վերականգնվել է բոլոր համակարգերի տեխնիկական վիճակը և ֆունկցիոնալությունը, իրականացվել է սարքավորումների արդիականացում անվտանգության բնութագրերի բարձրացման համար: Արդյունքում, այսօր շահագործվող №2 էներգաբլոկի անվտանգության մակարդակը էականորեն բարձրացվել է՝ 1989 թվականին կայանի փակումից ի վեր եւ առավելագույնս մոտ է միջազգային պահանջներին:

 

«Մշակվել և իրականացվել են ավելի քան հարյուր խոշոր և շուրջ հազար մանր միջոցառումներ, որոնք ուղղված են կայանի անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանը։ Հայ մասնագետները բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել։ Աշխատանքներն իրականացվել են ռուսական ռեակտորային սարքավորումների մշակող ձեռնարկությունների եւ նախագծողների՝ «Հիդրոպրես» կոնստրուկտորական բյուրոյի, «Կուրչատովի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի, «ԶԻՕ Պոդոլսկ» մեքենաշինական գործարանի, Կիրովի մեքենաշինական գործարանի հետ համատեղ: Ներգրավվել են նաև միջազգային կազմակերպություններ, մասնավորապես ՝ ՄԱԳԱՏԷ-ն։ Այդ ամենը մենք արել ենք պատմության մեջ առաջին անգամ։ Եվ դա, առանց չափազանցության, հսկայական փորձ էր ու ներդրում ատոմային ամբողջ ճյուղի զարգացման գործում համաշխարհային մակարդակով», - պատմել է ՀԱԷԿ-ի վերագործարկման անմիջական մասնակից, կայանի տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը։

 

Կայանի աշխատանքը դադարեցնելու որոշումը կայացվել է Սպիտակի երկրաշարժից հետո։ Եվ չնայած կայանը չի տուժել ու լիովին աշխատունակ է եղել, երկրի ղեկավարությունը ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ դրանից տարիներ առաջ վթար էր տեղի ունեցել Չեռնոբիլի ԱԷԿ-ում։ Աշխարհը դեռ վերապրում էր այդ իրադարձության սարսափը։ Հայկական ԱԷԿ-ի կանգառի ժամանակ էլեկտրաէներգիա հիմնականում արտադրում էին ՋԷԿ-երը, որոնք մազութի մատակարարումների խափանումների պատճառով կարող էին տալ երկրի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի միայն 10-15%-ը։ Դա հանգեցրեց էներգետիկ համակարգի լիակատար կոլապսի և իր ազդեցությունն ունեցավ յուրաքանչյուր հայկական ընտանիքի վրա։ Կայանի երկրորդ էներգաբլոկի վերականգնումը սկիզբ դրեց այսպես կոչված «Բլեք աութից» Հայաստանի դուրս գալուն։ Հայկական ԱԷԿ-ը թույլ է տվել մեկ քառորդով ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը։

 

«Նույնիսկ քառորդ դար անց ես չեմ կարող առանց արցունքների հիշել այդ ժամանակաշրջանը։ Էլեկտրաէներգիան մատակարարվում էր խափանումներով, լույսը մեկ-երկու ժամով էին տալիս։ Տները փայտով վառարանով էին ջեռուցվում, իսկ կերակուրը պատրաստվում էր կերոսինկայի վրա: Հիմա դժվար է հավատալ դրան, բայց մարդիկ ստիպված են եղել կտրել ծառերը, որպեսզի տաքացնեին իրենց տները, հիվանդանոցներն ու դպրոցները։ Եվ ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ մենք երկար տարիների ընթացքում առաջին անգամ լույս ունեցանք ամբողջ երեկո։ Ես հիշում եմ, որ հարևանուհուս դստեր առաջին բառը «լույսն» էր՝ «մայրիկի» փոխարեն: Երբ էլեկտրականություն էին տալիս, շուրջը բոլորը բղավում էին «Ուռա! Լույս! Լույս!»,- հիշում է Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լիանա Ավանեսյանը:

 

Այժմ Հայկական ԱԷԿ-ն ապրում է իր պատմության նոր, չափազանց կարևոր փուլ: Կայանում իրականացվել են մինչեւ 2026 թվականը շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքներ, և մասնագետներն արդեն ուսումնասիրում են շահագործման ժամկետի շարունակման հնարավորությունները: Սա հույս է տալիս, որ Հայաստանի պատմության մեջ «մութ տարիները» այլևս չեն կրկնվի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել էՀայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել է
Կառավարությունը հավանություն է տվել Կառավարությունը հավանություն է տվել "Մայլեռ" ԱՏԳ շահագործմանը
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
"Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ն արդիականացնում է էլեկտրամատակարարման ցանցը Երևանի կենտրոնում
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրըՓաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրել
Էկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասըԷկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասը
Հայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառովՀայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառով
IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումIFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղությունWizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական ենԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են
Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհովՄարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներինԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքումՀայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքըԻշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետՀայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասինՀայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանըՓաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբՖիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգՀայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
Գազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկերԳազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկեր
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները
Հայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարարՀայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարար
2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով
Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է "Պետական պարտքի մասին" օրենքը
Ամուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարարԱմուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարար
2025 թվականի վերջին    Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար2025 թվականի վերջին Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետ
Հայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջՀայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջ
Երեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողովԵրեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողով
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնինՀայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնին
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.05.2025
RUB4.73-0.09
USD389.25-0.03
EUR439.39-2.99
GBP516.22-3.24
CAD280.52-1.79
JPY26.89-0.29
CNY53.78-0.10
CHF471.30-1.53