Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2020 14:42
Ալինա Հովհաննիսյան

ԿԲ․ «Արցախբանկ»-ի գլխամասը և մասնաճյուղերը գործում են անխափան

ԿԲ․ «Արցախբանկ»-ի գլխամասը և մասնաճյուղերը գործում են անխափան

Արմինֆո. Երեկ և այսօր առավոտյան, որոշ «Ֆեյսբուք» օգտատերեր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել «Արցախբանկ»-ի մասին: ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ «Արցախբանկ»-ը լիցենցավորված կազմակերպություն է, գտնվում է ՀՀ ԿԲ վերահսկողության ներքո, գործում է ՀՀ ԿԲ կարգավորումների շրջանակում:

 

<Հորդորում ենք բանկի հաճախորդներին՝ չտրվել սադրանքների: Երևանում գտնվող գլխամասը և մասնաճյուղերը գործում են անխափան՝ բնականոն սպասարկելով իրենց հաճախորդներին>,- նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ։