Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2020թ. հունվար - հոկտեմբեր ամիսներին կրճատվել են 18,7% - ով՝ կազմելով 2.316 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով (2020թ. հոկտեմբեր՝ 2019թ. հոկտեմբերի համեմատ) այդ ցուցանիշը նվազել է 6,2% - ով, իսկ միայն հոկտեմբերին ՝ 5,2% - ով ։ Այս մասին են վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալները։
Պահուստների կառուցվածքում $ 2.278 մլրդ-ն ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվներ են, որոնք տարեկան կտրվածքով նվազել են7,4% - ով (2020թ.հոկտեմբեր՝ 2019թ. հոկտեմբերի համեմատ), իսկ միայն հունվար-հոկտեմբեր ամիսներին ՝ 19,9% - ով: ԱՄՀ-ում SDR-ի բաժինը կազմել է 38.2 մլն դոլար ՝ տարեկան կտրվածքով բարձրանալով 4,6 անգամ՝ ս.թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին 6,2 անգամ աճի դեպքում, ընդ որում կտրուկ բարձրացում նկատվել է մայիսին, որից հետո արձանագրվել է նվազում։
Միայն 2020թ. հոկտեմբերին ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվներն նվազել են 5,3% - ով, իսկ SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում աննշան աճել է ՝ միայն 0,3% - ով ։
Ընդ որում, ամսական կտրվածքով ՀՄՊ անկում գրանցվել է հունվար-ապրիլին, հունիս-հուլիս եւ սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին, մասնավորապես, ամենամեծ անկումը գրանցվել է հունվարին (6,3%), որից հետո մայիսին գրանցվել է աճ (8,5%), սակայն հունիսին անկումը վերսկսվել է՝ հուլիսին տեմպերի դանդաղեցմամբ, որին հաջորդել է աճ օգոստոսին, սակայն սեպտեմբերից կրկին վերսկսվել է անկումը: Իսկ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժինը 1-ին եռամսյակի ընթացքում ամեն ամիս նվազում էր ՝ ապրիլին մնալով նույն մակարդակի վրա, ապա մայիսին կտրուկ բարձրանալով, բայց հունիսին կրկին արձանագրելով անկում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին վայրընթաց թրենդի պահպանմամբ, որից հետո հոկտեմբերին հետևել է չնչին աճ:
Որպես համեմատություն՝ նշենք, որ 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին համախառն միջազգային պահուստներն աճել են 9,3 տոկոսով ։ Դրանց կառուցվածքում ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվներն աճել են 9,2 տոկոսով, իսկ SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում աճել է 38,1 տոկոսով: Տարեկան դինամիկան այդ պահին (2019թ հոկտեմբեր՝ 2018 հոկտեմբերի համեմատ) հետևյալ պատկերն ուներ․ միջազգային համախառն պահուստներն աճել են 18,5 տոկոսով ՝ ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվների գրեթե նույն աճի (18,2 տոկոսով) եւ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 5,1 անգամ բարձրացման դեպքում : 2019թ. հոկտեմբերին միջազգային պահուստների 2.5% աճը պայմանավորված էր ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվների 2,2% աճով և ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 12 անգամ աճով:
Հիշեցնենք, որ 2019 թվականի ընթացքում Հայաստանի համախառն միջազգային պահուստներն աճել են 25,7 տոկոսով, ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվների 25,8 տոկոս եւ ԱՄՀ-ում SDR-ի 3 տոկոս աճի դեպքում: 2019թ. IV եռամսյակում միջազգային համախառն պահուստներն աճել են 18% - ով՝ ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվների 17,7% - ով և ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 9 անգամ աճի դեպքում։
Նշենք, որ Հայաստանի համախառն միջազգային պահուստներում բանկային ոսկու մասնաբաժինը զրոյացվել է դեռեւս 2003 թվականի դեկտեմբերին