Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2020 19:55
Կարինա Մելիքյան

Fitch-ը հետ է կանչել Երեւան քաղաքի վարկանիշները

Fitch-ը հետ է կանչել Երեւան քաղաքի վարկանիշները

Արմինֆո. Fitch Ratings-ը հետ է կանչել Երևան քաղաքի արտարժույթով և ազգային արժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները՝ <B+>, քանի որ էմիտենտը որոշում է կայացրել դադարեցնել մասնակցությունը վարկանիշային գործընթացին: Այս մասին նշված է Fitch Ratings-ի հաղորդագրության մեջ ։

 

<Այսպիսով՝ գործակալությունը այլեւս բավարար տեղեկատվություն չի ունենա վարկանիշներին աջակցելու համար: Համապատասխանաբար, Fitch - ն այլեւս Երեւան քաղաքի վերաբերյալ վերլուծություն չի իրականացնում՝ ներառյալ բնապահպանական, սոցիալական եւ կառավարման գործոնների (ESG) համապատասխանության սքորինգային միավորները>, - ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն հաղորդագրության մեջ նշված է, որ վարկանիշները հետ են կանչվել հետեւյալ պատճառով ՝ սխալ կամ ոչ բավարար տեղեկատվության տրամադրում:

 

Նշենք, որ վերջին անգամ Fitch Ratings գործակալությունը վերանայել էր Երեւան քաղաքի վարկանիշները 2020թ. հոկտեմբերին՝ իջեցնելով Երեւան քաղաքի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները արտարժույթով եւ ազգային արժույթներով <BB -> - ից մինչեւ <B+>՝ <կայուն> կանխատեսմամբ: Երեւանի վարկանիշի նվազումը հետևել է Հայաստանի սուվերեն վարկանիշների նույն գործողությանը: Մասնավորապես, Fitch-ը Հայաստանի վարկանիշները իջեցրել է <B+> մակարդակի ՝ կանխատեսելով <կայուն> ՝ պայմանավորելով ավելի լուրջ, քան սպասվում էր, կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով երկրում տնտեսական իրավիճակի վատթարացմամբ եւ վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում լայնածավալ ռազմական գործողությունների սրմամբ:  Երեւան քաղաքում Fitch-ի վարկանշային հաջորդ վերանայման ամսաթիվը  2020թ. նոյեմբերի 20-ն էր, սակայն Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ՝ վարկանշային գործընթացին մասնակցությունը դադարեցվել է: