
Արմինֆո. Վահան Քերոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար: Համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նշենք, որ Վահան Քերոբյանը սննդի առաքման Menu.am ցանցի հիմնադիրն է Հայաստանում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Խաչատրյանը, որը նոյեմբերի 24-ին հրաժարական էր տվել։
