
Արմինֆո."Լեռնափրկարարական ծառայություն" ՓԲԸ-ն կընդգրկվի սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների ցանկում: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը դեկտեմբերի 2-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Պետական գույքի օբյեկտների մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին" ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծին: Փաստաթուղթը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստում:
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի խոսքով' "Լեռնափրկարարական ծառայություն" ՓԲԸ-ի վաճառքի առաջարկն ստացվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Գերատեսչության կարծիքով ՝ ծառայությունում լրացուցիչ ներդրումների ներգրավումը թույլ կտա բարձրացնել դրա արդյունավետությունը, շուկայում մրցակցություն ձևավորել, ինչն, իր հերթին, հնարավորություն կտա որակյալ ծառայություններ մատուցել: Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է առանց պետական պատվերի և չի պահանջում լիցենզիայի առկայություն ։ Ընկերության աշխատակիցները պարբերաբար վերապատրաստման դասընթացներ են անցնում։ Չնայած ընկերության գործառույթների յուրահատկությանը, այնուամենայնիվ, դա չի խանգարում շուկա ներգրավել նաեւ այլ մասնակիցների: ՓԲԸ - ի սեփական կապիտալը կազմում է 18,9 մլն դրամ, շահույթի ծավալը կազմում է շուրջ 364 հազար դրամ, եկամուտները՝ 78.8 մլն դրամ, ընթացիկ պարտավորությունները ՝ 15.1 մլն դրամ, ընթացիկ ակտիվները ՝ 22.3 մլն դրամ: