Արմինֆո.Արդշինբանկը և Ria Money Transfers դրամական փոխանցումների համակարգը մինչև 2021թ.-ի փետրվարի 28-ը գործարկում են նոր համատեղ ակցիա, որի շրջանակներում Ria Money Transfers դրամական փոխանցումների համակարգով Հայաստանից դեպի Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա ուղարկվող փոխանցումները կիրականացվեն 0,8% միջնորդավճարով, նախկին 1-1,6% -ի փոխարեն, իսկ գումարները կվճարվեն ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով:
Փոխանցումները հնարավոր է իրականացնել Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղում: Փոխանցման միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից: Փոխանցումը հասանելի է դառնում ստացողին ուղարկելուց րոպեներ անց:
Արդշինբանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցերից մեկը Հայաստանում` 60 մասնաճյուղ: Բանկի գործընկերներն են աշխարհի դրամական փոխանցումների ամենամեծ համակարգերը: 2020 թվականին Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը՝ ըստ Global Finance և Euromoney ամսագրերի: Global Finance-ը 2020 թվականին Արդշինբանկը ճանաչեց որպես ամենահուսալի բանկը Հայաստանում, իսկ Financial Times-ի The Banker ամսագիրը Արդշինբանկի եվրապարտատոմսերի թողարկումը ճանաչեց որպես 2020 թվականի «Տարվա գործարք» Եվրոպայում:
![]() | 4.55 | 0.07 |
![]() | 388.40 | 0.51 |
![]() | 421.65 | 0.71 |
![]() | 499.99 | 0.58 |
![]() | 281.14 | 0.77 |
![]() | 25.13 | -0.35 |
![]() | 53.56 | -0.21 |
![]() | 439.57 | -1.92 |