Արմինֆո.Արդշինբանկը responsAbility Investments AG ակտիվների կառավարման առաջատար կազմակերպության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգում տեղակայված չորս հիմնադրամներից ընդհանուր 20 մլն դոլար գումարի չափով վարկ է ներգրավել: Ներգրավված միջոցները կուղղվեն վարկային ներդրումների ավելացմանը եւ հատկապես փոքր ու միջին բիզնեսի աջակցմանը։
Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի խոսքերով, սա Արդշինբանկի եւ responsAbility Investments AG ընկերության միջեւ առաջին գործարքն է: Ներգրաված նոր միջոցները կընդլայնեն Հայաստանի տնտեսության տարբեր հատվածների, հատկապես ՓՄՁ-ների ֆինանսավորման մեր հնարավորությունները։ Մենք հուսով ենք, որ մեր ընկերությունների համագործակցությունը արդյունավետ եւ երկարաժամկետ կլինի: responsAbility Investments AG-ի վարկն, անշուշտ, Արդշինբանկի կայունության եւս մեկ երաշխիք է: Այն թույլ կտա զգալիորեն ավելացնել մեր ներդրումային հնարավորությունները Հայաստանի տնտեսության մեջ, - նշել է Արտակ Անանյանը։
responsAbility Investments AG-ն աշխարհի առաջատար ֆինանսական ընկերություններից է, որը կառավարում է ավելի քան 3 մլրդ դոլարի ակտիվներ: Ընկերությունը ֆինանսական գործունեություն է ծավալում 300 բարձր արդյունավետությամբ ընկերությունների հետ աշխարհի ավելի քան 76 երկրներից: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Ցյուրիխում (Շվեյցարիա)։
Արդշինբանկ ՓԲԸ - ն Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է: Բանկը բազմիցս ճանաչվել է լավագույնը առաջատար միջազգային պարբերականների կողմից: Այսպես, 2020 թվականին Global Financial ամսագիրը Արդշինբանկն անվանել է Տարվա լավագույն, ինչպես նաեւ Տարվա ամենահուսալի բանկը Հայաստանում: Արդշինբանկը 2020 թվականի Լավագույն բանկ է ճանաչվել նաեւ բրիտանական ինստիտուցիոնալ ներդրողների Euromoney հեղինակավոր ամսագրի կողմից, իսկ Financial Times հրատարակչության The Banker ամսագիրը 2020 թվականին Արդշինբանկի եվրոպարտատոմսերի թողարկումը ճանաչել է որպես Տարվա գործարք Եվրոպայում:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |