Երեքշաբթի, 8 Դեկտեմբերի 2020 12:33
Ալեքսանդր Ավանեսով

ԱՐՄԵՆԱԼ-ը թողարկեց արտադրանքի 400 հազարերորդ տոննան

ԱՐՄԵՆԱԼ-ը թողարկեց արտադրանքի 400 հազարերորդ տոննան

Արմինֆո.Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը թողարկեց իր արտադրանքի 400 հազարերորդ տոննան: Այսպիսի ծավալ արտադրվել է աշխատանքի 20 տարվա ընթացքում աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ ՌՈՒՍԱԼ-ի կազմում:

            Առաջին 200 հազար տոնան թողարկելու համար անհրաժեշտ եղավ գրեթե երեք հնգամյակ, իսկ հաջորդ 200 հազարի համար՝ ընդամենը վեց տարի: Այսպիսով ԱՐՄԵՆԱԼ-ը հայտնվեց Հայաստանի պատրաստի արտադրանք թողարկողների և արտահանողների շարքի առաջին տեղում:

- Այս տարի մենք բախվեցինք լրջագույն դժվարությունների մի ողջ շարքի, բայց պատվով հաղթահարեցինք այն և նվաճեցինք արտադրական նոր բարձունքներ: Ես վստահ եմ, որ 400 հազար տոնան մեր համերաշխ կոլեկտիվի վերջին հաջողությունը չէ: Մեր խթանն են նպատակասլացությունը, թիմային ոգին և յուրաքանչյուր արմենալականի ձգտումը դեպի գիտելիքների և մասնագիտական վարպետության կատարելագործում, - ասաց գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը:

 

Տեղեկություն գործարանի մասին

ԱՐՄԵՆԱԼ-ը 2000 թվականից ՌՈՒՍԱԼ-ի կազմում է: Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է և Կովկասում ու Կենտրանական Ասիայում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը: Ստեղծվել է 1950 թ. գործարկված Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: