
Արմինֆո.<Ռոսսելխոզնադզորը> դեկտեմբերի 14-ից արգելում է Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներկրումը Ռուսաստան։
Ըստ գերատեսչության՝ արտադրանքում հայտնաբերվել է Pepino mosaic տեսակի վիրուս։ Այն համարվում է բանջարեղենի առավել վտանգավոր վարակներից մեկը։
Նաև <Ռոսսելխոզնադզորը> դեկտեմբերի 10-ից վնասատուների հայտնաբերման պատճառով Ադրբեջանից արգելել է լոլիկի և խնձորի ներկրումը։ Բաքվում ենթադրել են, որ դա տեխնիկական սխալ է և խոստացել են կարգավորել հարցը։
Բացի այդ, <Ռոսսելխոզնադզորը> մտահոգություն է հայտնել Թուրքիայից վարակված լոլիկի մատակարարման պարբերական բնույթի վերաբերյալ:
