Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020 15:23
Կարինա Մելիքյան

ՀՀ կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը  

ՀՀ կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը   

Արմինֆո.ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդման համաձայն, ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

 

Նշենք, որ արտարժութային շուկայում գործառնություններ իրականացնելու մտադրության մասին  կենտրոնական բանկի նախորդ հայտարարությունը հրապարակվել էր նոյեմբերի 24-ին: Մինչ այդ Հայաստանի մանրածախ արտարժութային շուկայում դրամի նկատելի արժեզրկումը սկսել էր նկատվել ընթացիկ տարվա հոկտեմբերի երկրորդ տասնօրյակից ՝ նոյեմբերի 18-ին մոտենալով 500 դր/$1 միջին նշագծին եւ հաջորդ օրը դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ արդեն գերազանցել է 501 դր/$1-ը, իսկ նոյեմբերի 23-ին հասել է 507 դր/$1-ի: Նոյեմբերի 24 - ին դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ միջին հաշվով հասել է մինչեւ 516 դր/$1, եվրոյի նկատմամբ՝ մինչեւ 612 դր/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ մինչեւ 6,9 դր/1ռուբլի։

 

Սակայն, նոյեմբերի 24 - ին Կենտրոնական բանկի կողմից արտարժութային շուկայում գործառնություններ իրականացնելու մտադրության մասին հայտարարելուց հետո, նոյեմբերի 26 - ից արդեն նկատվել է դրամի դանդաղ ամրապնդում, եւ դեկտեմբերի 1 - ի դրությամբ դրամն ամրապնդվել է դոլարի նկատմամբ մինչեւ 507 դր/$1 միջին, եվրոյի նկատմամբ ՝ մինչեւ 607 դր/1եւրո, իսկ ռուբլու նկատմամբ ՝ մինչեւ 6,7 դր/1ռուբլի՝ շարունակելով այդ տրամադրվածությունը եւ դեկտեմբերի 2-ին հասնելով, համապատասխանաբար, մինչեւ 506,5 դր/1դոլար, 605 դր/1եվրո, ռուբլու նկատմամբ պահպանվելով  6,7 դր/1ռուբլի մակարդակում:  Սակայն արդեն դեկտեմբերի 3-ից կրկին դրամի արժեզրկում է նկատվել մինչեւ 511,5 դր /$1, 619 դր/1եվրո եւ 6,9 դր/1ռուբլի, հաջորդ օրերին այդ միտման շարունակությամբ, եւ դեկտեմբերի 11-ին դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մինչեւ 521,5 դր/$1, եվրոյի նկատմամբ՝ մինչեւ 634 դր/1եվրո, ռուբլու նկատմամբ ՝ մինչեւ 7,2 դր/1ռուբլի: Իսկ արդեն դեկտեմբերի 15-ին դրամը դոլարի և եվրոյի նկատմամբ արժեզրկվել է մինչև 528 դր/$1 և 640 դր/1եվրո՝ պահպանելով դիրքերը ռուբլու նկատմամբ։ Համեմատության համար նշենք, որ 2019թ. վերջին դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 479,3 դր/$1 միջին հաշվով, եվրոյի նկատմամբ՝ 531 դր/1եվրո, ռուբլու նկատմամբ՝ 7,7 դր/1ռուբլի։

 

Ըստ ԿԲ - ի տվյալների, 2020թ.հունվար-սեպտեմբերին ԿԲ-ն արտարժույթի շուկայում իրականացրել է 217.9 մլն դոլարի գործառնություններ, որից 90.9 մլն դոլարի (հունվար-փետրվար և ապրիլ) առքի և 127 մլն դոլարի (մարտ-ապրիլ) վաճառքի, և այդ ժամանակահատվածում 1 դոլարի նկատմամբ դրամը հունվարի 479,09 դր/1դոլարից հասել է 493,1 դր/1դոլարի (առք/վաճառք): Եվ եթե հունվար-փետրվար ամիսներին արտարժույթի շուկայում իրականացվել են բացառապես առքի, իսկ մարտին ՝ միայն վաճառքի գործառնություններ, ապա ապրիլին ԿԲ-ն կատարել է թե առքի, թե վաճառքի գործառնություններ, ընդ որում, վաճառքի ծավալը գրեթե 2 անգամ գերազանցել է առքի ծավալը, ինչը կազմել է գնանկման փոխարժեքը 481,66 դր/$1-ի մակարդակում եւ վաճառքի փոխարժեքը 504,45 դր/$1-ի մակարդակում: Մայիս-սեպտեմբեր ամիսներին Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայում գործարքներ չի կատարել։ Կենտրոնական բանկի կողմից  արտարժութային միջբանկային շուկայում դեկտեմբերի 12-ին գործառնություններ  իրականացնելու մտադրության մասին հայտարարման պահից (նոյեմբերի 24-ին), ընդհանուր առմամբ, բանկերի կողմից իրականացվել է 3.650 մլն դոլար ծավալ դոլարային գործարքներ, որոնցից 2.150 մլն դոլարը բաժին է ընկել դեկտեմբերի առաջին շաբաթին: Նոյեմբերին արտարժույթի միջբանկային շուկան 11 օր դատարկ էր: Ընդհանուր առմամբ, նոյեմբերից մինչեւ դեկտեմբերի 12 - ը արտարժույթի միջբանկային շուկան դատարկ էր 17 օր: Եվ դրամը շարունակել է արժեզրկումը դոլարի ու եվրոյի նկատմամբ, ընդ որում, այժմ ավելի արտահայտված՝ միաժամանակ պահպանելով ռուբլու նկատմամբ համեմատաբար չափավոր արժեզրկման միտում։ Արտարժույթի միջբանկային շուկան առաջին շաբաթը (ընդամենը 3 օր) աշխատելուց հետո, որին հաջորդում է մեկշաբաթյա լռություն, ակտիվության թույլ նշաններ է դրսեւորել դեկտեմբերի 14-ին՝  272.8 հազար դոլարի համեստ ծավալ՝ 520,62 դր/$1 փոխարժեքով, ընդ որում, ներբանկային շուկայում դոլարի առք ու վաճառքի ծավալը հասել է 39.4 - 38.6 մլն դոլարի՝  առքի 521,09 դր/$1  եւ  վաճառքի 523,89 դր/$1 փոխարժեքով:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Լեռնային Ղարաբաղում, որոնք Հայաստանից ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա են պահանջել։ Սակայն, հայկական կողմի փաստացի կապիտուլյացիան, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմամբ, Արցախի յոթ շրջաններից բաղկացած անվտանգության գոտու և մի մասի կորստով, հանգեցրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ապակայունացման և որոշ տնտեսական անհավասարակշռությանը։ Ավելին, ըստ ամենայնի, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Հայաստանը ստիպված է լինելու գնալ արտասահմանյան նոր փոխառությունների, տնտեսական ֆինանսական կայունացման դժվարին գործընթացի, ինչը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ արտարժութային շուկայի իրավիճակի վրա։