Արմինֆո.Արդշինբանկը զգալիորեն նվազեցրել է ֆիզիկական անձ հաճախորդների ռուսական ռուբլով դեպի ՌԴ SWIFT փոխանցումների սակագինը: Այն սահմանվել է ընդամենը 2500 ՀՀ դրամ անկախ փոխանցման գումարի մեծությունից, նախկին 5,000-30,000 դրամի փոխարեն:
Ինչպես նշում են Արդշինբանկում, սակագների փոփոխության նպատակն է առաջարկել մատչելի փոխանցումներ ՌԴ բանկերի հաճախորդների քարտային կամ բանկային հաշիվներին առանց սահմանափակելու փոխանցվող գումարի մեծությունը: Փոխանցումն իրականացվում է արագ, ապահով, այժմ նաև՝ իջեցված սակագնով: Հնարավոր է նաև կատարել փոխանցում առանց հաշիվ բացելու, ինչպես նաև այլ արժույթներով՝ դոլարով և եվրոյով սկսած 4000 ՀՀ դրամ միջնորդավճարից:
Հիշեցնենք, որ Արդշինբանկն ունի Հայաստանում ամենալայն մասնաճյուղային ցանցերից մեկը` 60 մասնաճյուղ: Բանկի գործընկերները միջազգային դրամական փոխանցումների խոշորագույն համակարգերն են և աշխարհի առաջատար բանկերը: 2020 թվականին Արդշինբանկը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance և Euromoney ամսագրերի: Global Finance-ը Արդշինբանկը ճանաչեց 2020 թ.-ի Հայաստանի ամենահուսալի բանկ, իսկ Financial Times- ի The Banker ամսագիրը Արդշինբանկի եվրապարտատոմսերի թողարկումը ճանաչեց որպես «2020 թվականի տարվա գործարք» Եվրոպայում:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |